Ուիլիամ Դենիել Ֆիլիպս
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլիամ Դենիել Ֆիլիպս (անգլ.՝ William Daniel Phillips, նոյեմբերի 5, 1948(1948-11-05)[1][2][3], Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոլեջ-Պարկի Մերիլենդի համալսարանում։ 1997 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Սթիվեն Չուի և Կլոդ Կոեն-Թուննիջիի հետ «լազերի լույսով ատոմների սառեցման և որսման մեթոդների մշակման համար»[16]։ Այս մեթոդը կիրառվում է ճշգրիտ ատոմային ժամացույցների նախագծման, ինչպես նաև տեղաբաշխման և տիեզերական նավավարության մեջ։
Ավարտել է Ջունիատա քոլեջը 1970 թվականին ստանալով գիտությունների բակալավրի աստիճան։ Դոկտորի աստիճան ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
1978 թվականից մինչ այժմ աշխատում է ԱՄՆ ազգային ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտում։ Նաև հանդիսանում է Քոլեջ-Պարկի Մերիլենդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ 2002-ից 2003 թվականները եղել է Օքսֆորդի համալսարանի հրավիրված պրոֆեսոր։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ է։ Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր է 2012 թվականից[17]։