Ուժուպիս
From Wikipedia, the free encyclopedia
Ուժուպիս (լիտ.՝ Užupis, ռուս.՝ Заречье, բելառուս․՝ Зарэчча, լեհ.՝ Zarzecze), Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս քաղաքի շրջան, մեծ մասամբ գտնվում է հին քաղաքի տարածքում։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ուժուպիս լիտվերենից թարգմանաբար նշանակում է գետի մյուս կողմը նկատի ունենալով Վիլնյա գետը, որի անունից ծագել է Վիլնյուս անունը։ Համարվում է Վիլնյուսի նկարիչների և արվեստագետների թաղամասը, հաճախ համեմատվում՝ Փարիզի Մոնմարտրի և Կոպենհագենի Ազատ Քրիստիանիայի հետ։ 1997 թվականի ապրիլի 1-ին Ուժուպիսը իրեն հռչակել է անկախ հանրապետություն։ 2014 թվականի նոյեմբերից Ուժուպիսի նախագահն է Ջաապ վան Արկը։