Ուբերլանդիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ուբերլանդիա (պորտուգալերեն՝ Uberlândia, պաշտոնական անվանումը Município de Uberlândia), քաղաք և համայնք Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Ընկած է այսպես կոչված՝ Triângulo Mineiro («Հանքարդյունաբերության եռանկյունի») տարածաշրջանում, նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիից հետո երկրորդ խոշոր քաղաքն է այդ նահանգում և տնտեսական ամենակարևոր կենտրոնը տարածաշրջանում։ Զբաղեցնում է 4115,2 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 604.013[2]:
Բնակավայր | ||||
---|---|---|---|---|
Ուբերլանդիա | ||||
| ||||
Երկիր | Բրազիլիա | |||
Համայնք | Մինաս Ժերաիս | |||
Հիմնադրված է | օգոստոսի 31, 1888 թ. | |||
Մակերես | 4115,206 կմ² | |||
ԲԾՄ | 863±1 մետր, 837 մետր | |||
Բնակչություն | ▲713 232 մարդ (2022)[1] | |||
Ժամային գոտի | UTC−3 | |||
Հեռախոսային կոդ | 034 | |||
Փոստային դասիչ | 38400-000 | |||
Պաշտոնական կայք | www3.uberlandia.mg.gov.br | |||
| ||||
Բնակավայրի կլիման լեռնային-արևադարձային է, հաճախակի կրկնվող չորային տարեշրջաններով։ Կյոպենի դասակարգման համաձայն՝ դասվում է Cwa կամ Aw կարգին[3]։
Ուբերլանդիայում է գտնվում նույնանուն կաթոլիկ թեմի նստավայրը, ինչպես նաև՝ նույնանուն ֆուտբոլային ակումբի մարզական հանգրվանը։
Սկզբնապես բնակավայրին տրվել է Uberabinha անվանումը, բայց որոշ ժամանակաշրջան անց այդ անվանումը, նվազական, փոքրացուցիչ -inha վերջածանցի պատճառով, դարձել է միանգամայն անհամապատասխան՝ արագորեն աճող ու զարգացող քաղաքին, որն արդեն վերածվել էր շրջանային վարչական կենտրոնի։ 1922 թվականին որոշում է ընդունվել -inha վերջածանցը փոխարինել lândia -ով և քաղաքը վերակոչել Uberlândia[4]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.