Ուայլդեր Քրիս
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր (Քրիս) Ջոն Ուայլդեր (անգլ.՝ Christopher (Chris) John Wilder, սեպտեմբերի 23, 1967(1967-09-23)[1], Սթոքսբրիջ, Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։
Արագ փաստեր Ուայլդեր Քրիսանգլ.՝ Chris Wilder, Քաղաքացիությունը ...
Ուայլդեր Քրիս անգլ.՝ Chris Wilder | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1967(1967-09-23)[1] (56 տարեկան) | ||
Ծննդավայր | Սթոքսբրիջ, Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Փակել
Որպես խաղացող եղել է անգլիական «Շեֆիլդ Յունայթեդ», «Ռոտերեմ Յունայթեդ», «Նոթս Քաունթի», «Բրեդֆորդ Սիթի», «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» և «Հալիֆաքս Թաուն» ակումբների աջ պաշտպան։ Նաև վարձավճարով հանդես է եկել անգլիական հինգ այլ ակումբներում։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է մարզչական կարիերան։ Եղել է «Օլֆրետոն Թաուն», «Հալիֆաքս Թաուն», «Օքսֆորդ Յունայթեդ» և «Նորթհեմպտոն Թաուն» ակումբների գլխավոր մարզիչը մինչև 2016 թվականի մայիսին «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը։