From Wikipedia, the free encyclopedia
Որմիզդ-Արտաշիր, առավել հայտնի է դինաստիական անվանմբ՝ Որմիզդ I Սասանյան (պարս.՝ هرمز یکم), Սասանյան Պարսկաստանի թվով երրորդ շահնշանը (արքայից արքան), որը կառավարել է ընդամենը մեկ տարի՝ 270 թվականի մայիսից մինչև մյուս տարվա հունիսը[1]։ Եղել է «Արյաց և անարյաց արքայից արքա» Շապուհ I-ի կրտսեր որդին, ով հոր կառավարման տարիներին եղել է Մեծ Հայքի թագավորության արքա։
Որմիզդ I Սասանյան هرمز یکم | |
---|---|
Պարսկաստանի արքայից արքա Մեծ Հայքի արքա Շահանշահ | |
Իշխանություն | մայիս, 270 – հունիս, 271 |
Թագադրում | 270 թվական, Տիզբոն |
Հանձնում | 271 թվական |
Ծնվել է՝ | 3-րդ դար |
Մահացել է՝ | 273 |
Երկիր | Սասանյան Պարսկաստան |
Ազգություն | պարսիկ |
Հաջորդող | Վահրամ Ա (եղբայրը) |
Տոհմ | Սասանյաններ |
գերիշխան | |
Հայր | Շապուհ Ա |
Մայր | unnamed daughter of Mihrak? |
Հավատք | Զրադաշտականություն |
Ըստ Արտաշիր արքայի պատմության մասին ավանդազրույցի՝ Որմիզդը եղել է պարսից շահնշահ Շապուհի և Միհրակի դուստր Գուրձադի կրտսեր որդին։ Համաձայն միևնույն պահլավերեն աղբյուրի՝ Միհրակն ազատում է Արտաշիրին, քանի որ մինչ այդ զրադաշտական մոգերն արդեն կանխորոշել էին Պարսկաստանի ապագան՝ տեսնելով, որ գահակալական կռիվների արդյունքում Պարթևստանը կործանվելու է և վերելք է ապրելու Սասանյանների ազնվականական ընտանիքի տոհմական իշխանությունը պարսից երկրում։
Պահլավական մեկ այլ ավանդազրույց պատմում է այն մասին, որ Որմիզդի մայրը՝ Գուրձադը, իր համագյուղացիներից միակն էր, որ ողջ մնաց և չսպանվեց Շապուհի ձեռքով, քանի որ արքան նկատել էր նրան։ Շուտով վերջիններս ամուսնանում են և հենց այդ կապի արդյունքում էլ ծնվում է Որմիզդը։ Շապուհի մյուս կանանցից Որմիզդն ուներ նաև երեք եղբայրներ՝ Վահրամը, Ներսեհը և Շապուհը։
Թեև Որմիզդն ամենակրտսերն էր Շապուհի որդիներից՝ այնուամենայնիվ, անգամ այս հանգամանքը չխանգարեց վերջինիս դառնալ հոր օրինական իրավահաջորդը։ Դա մեծապես պայմանավորված էր նաև մոր կողմից Որմիզդի ունեցած ազնվականական ծագումնաբանությամբ։
Որմիզդ Սասանյանն առաջին անգամ հիշատակվել է Հռոմեական կայսրության դեպ Շապուհ I-ի դեմ վարած պատերազմների կապակցությամբ։ Նշանավոր պատմաբան Կիրիլ Թումանովի խոսքերով՝ հոր կողմից Որմիզդը նախ և առաջ նշանակվել է որպես Մեծ Հայքի արքա՝ կառավարելով 251-270 թվականներին։ Հոր մահից հետո՝ 270 թվականի մայիսին, բազմել է պարսից գահին։ Ըստ մուսուլման պատմագիր Աբու Մանսուր ալ-Սալիբի՝ Որմիզդ-Արտաշիրը ևս հոր և պապի հետ իշխել է արդարությամբ։ Ծավալել է բուռն քաղաքաշինական գործունեություն։ Նրա անվան հետ է կապված Պարսքում Ռամ-Որմիզդ, Ահվազ և Դաստագիրդ քաղաքների հիմնադրումը։ Վերջինս 7-րդ դարում ծառայել է որպես Խոսրով Բ Փարվեզ արքայի թագավորական նստավայր։ Կառավարման վերջին տարիներին արշավել է Սողդիանա, որի տարածքը շուտով միացրել է Պարսկական տիրակալությանը։
Դեպի Միջին Ասիա տաժանակիր արշավանքից հետո 272 թվականին Հորմիզդը վերադառնում է Էսթախր, որտեղ մեկ տարի անց վերջինս մահանում է։ Որմիզդը անժառանգ մահանում է 273 թվականին և այդ պատճառով էլ գահը ժառանգում է նրա եղբայրը՝ Վահրամը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.