գալակտիկայի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ոսպնյակաձև գալակտիկա, Հաբլի դասակարգման մեջ էլիպսաձև և պարուրաձև գալակտիկաների միջանկյալ տեսակն է։ Ոսպնյակձև գալակտիկաները սկավառակային գալակտիկաներ են (ինչպես, օրինակ, պարուրաձև գալակտիկաները), որոնք ծախսել կամ կորցրել են իրենց միջաստղային գազը, և, հետևաբար, դրանցում աստղերի ձևավորման հաճախականությունը նվազում է[1]։ Նրանք դեռ կարող են զգալի քանակությամբ փոշի պահել իրենց սկավառակներում։ Արդյունքում նրանք հիմնականում կազմված են հին աստղերից։ Այն դեպքերում, երբ գալակտիկան ուղղված է դեպի դիտորդը, հաճախ դժվար է հստակ տարբերակել ոսպնյակաձև և էլիպսաձև գալակտիկաները՝ ոսպնյակաձև գալակտիկայի պարուրաձև թևերի անարտահայտելիության պատճառով։ Համաձայն Հաբլի դասակարգման՝ ոսպնյակաձև գալակտիկաները պատկանում են S0 դասին։
Ոսպնյակաձև գալակտիկաներում արտահայտված են և՛ սկավառակի բաղադրիչը, և՛ ուռուցիկությունը։ Պարուրաձև գալակտիկաների համեմատ՝ ոսպնյակաձև գալակտիկաներում ուռուցիկությունն ավելի արտահայտված է, և, ընդհակառակը, թևեր չկան, բայց կարող է լինել ձողիկ[2]։
Ուռուցիիկության ծանրության չափը կարելի է գնահատել որպես գալակտիկայի տեսանելի սկավառակի հիմնական և փոքր առանցքների հարաբերակցություն։ Այս պարամետրի համար, 0,25-ից մինչև 0,85 միջակայքում, ոսպնյակաձև գալակտիկաների տարածվածությունը մեծանում է, մինչդեռ պարուրաձև գալակտիկաների համար այն մնում է անփոփոխ[3]։ Չնայած այն հանգամանքին, որ այս պարամետրը միշտ չէ, որ կապված է գալակտիկայի իրական ձևի հետ (օրինակ, եթե գալակտիկան դիտվել է տափակ կողմով, ապա հարաբերակցությունը ամեն դեպքում մոտ կլինի 1-ին), ընդհանուր միտումը տեսանելի է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.