From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե մեդալ, ոսկյա մեդալի մեկ տեսակ, որն օգտագործվում է որպես պարգև։
Որպես կանոն, տրվում է մասնակիցներին, որոնք գրավել են առաջին տեղ ցանկացած մրցույթներում, մրցման ընթացքում և ցուցաբերել են լավագույն արդյունք որևէ ստուգարքում։ Երկրորդ և երրորդ տեղեր գրաված հաղթողները սովորաբար պարգևատրվում են արծաթե և բրոնզե համապատասխան մեդալներով։
Տարբերանշանների հայեցակարգն ի սկզբանե ծագել է դեռ ռազմական գործողությունների ժամանակ միջին դարերում, բայց, դեպքերի մեծամասնությունում ոսկե մեդալով պարգևատրվել են ոչ մարտական գործողությունները։ Մասամբ դա տեղի է ունեցել ռազմական բնագավառում ավելի որոշակի պարգևների (օրինակ՝ «Քաջության համար» Ոսկե զենք, Ոսկե գեղմի հուշամեդալ, «Ոսկե Աստղի» մեդալ (Ռուսաստանի Դաշնություն) և այլն) ի հայտ գալու շնորհիվ։
Սկսած XVIII դարից՝ ոսկե մեդալներով սկսեցին քաջալերել հատկապես առկնառու կերպով աչքի ընկնող արվեստագետներին։ Կայսերական արվեստի ակադեմիան նույնպես սահմանել է Մեծ և Փոքր մեդալներ, որոնցով պարգևատրում էին առավել ակնառու ճարտարապետներին, քանդակագործներին և նկարիչներին։
Նոբելյան մրցանակի դափնեկիրներին նույնպես պարգևատրում են ոսկե մեդալով, որը, ի տարբերություն նունանուն պարգևի, պատրաստված է մաքուր ոսկուց։
Տվյալ մրցանակի անվանումը ծագել է ռազմական գործընթացի ժամանակ դեռ միջնադարում, բայց ժամանակի ընթացքում, ոսկե մեդալը նշանավորվեց առավել ոչ մարտական գործողությունների համար։ Ռազմական ոլորտում կոնկրետացվեց պարգևները (օրինակ՝ Ոսկե զենք «Քաջության համար», Ոսկե գեղմի հուշամեդալ, «Ոսկե Աստղ» մեդալ(Ռուսաստանի Դաշնություն) և այլն)։ 18-րդ դարից ոսկե մեդալով սկսեցին նաև պարգևատրել առավել աչքի ընկնող արվեստի գործիչներին։ Կայսերական արվեստի Ակադեմիան նույնպես հաստատեց Մեծ և Փոքր մեդալներ, որը տրվում էր ամենաակնառու գործիչներին՝ ճարտարապետներին, քանդագագործներին և նկարիչներին։
Նոբելյան մրցանակի դափնեկիրներին նույնպես պարգևատրում են ոսկե մեդալով, այն ի տարբերություն նույանուն պարգևներից, պատրաստված է մաքուր ոսկուց։
Անտիկ օլիմպիական խաղերի մրցումների գլխավոր օլիմպիական պարգևը եղել է մեդալը, այն հաստատվել է միայն 1896 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Սակայն այն ժամանակ հաղթողների մեդալը արծաթից էր, անկախ գրաված տեղից։ Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների հանձնման սովորույթը՝ առաջին երեք տեղերի համար կազմակերպիչները սահմանեցին սկսած 1904 թվականի Օլիմպիական խաղերից, այնուհետև լայն տարածում գտավ շատ ուրիշ մարզական միջոցառումներում։
«Կրթության ոլորտում առանձնահատուկ հաջողությունների» համար ոսկե մեդալով պարգևատրվել են պետական (ավարտական) ատեստավորում ստացած այն շրջանավարտները, ովքեր ավարտական դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից ունեցել են կիսամյակային, տարեկան և ավարտական «գերազանց» գնահատականեր։ Իսկ ոսկե մեդալ ունեցող ատեստատը ձևավորվում է ոսկե տառերով։ Սկսած 2014 թվականից դաշնային մակարդակով այն չի շնորհվել։ Փոխարինվել է նոր պարգևով՝ «Կրթության ոլորտում առանձնահատուկ հաջողությունների» համար 2014 թվականի նմուշով։ Ընդ որում Ռուսաստանի շրջաններին իրավունք է տրվում ինքնուրույն սահմանել պարգևատրումը սովորողներին, այդ թվում՝ նաև ոսկե մեդալով պարգևատրումը շրջանավարտներին։ Դպրոցական ոսկե մեդալն ի հայտ է եկել դեռ նախահեղափոխական Ռուսաստանում․ 1828 թվականին ստեղծվել է «Գիմնազիայի կանոնակարգը»[1]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.