![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Goldstrand.jpg/640px-Goldstrand.jpg&w=640&q=50)
Ոսկե Ավազներ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե Ավազներ (բուլղ.՝ Златни пясъци)[1][2][3][4], Բուլղարիայի ծովափնյա առողջարանային հանգստավայր։ Գտնվում է ազգային պարկի տարածքում, Վարնայից 18 կմ դեպի հյուսիս–արևելք։ Առողջարանային հանգստավայր է 1957 թվականից։
Ոսկե Ավազներ | ||
Златни пясъци | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Շրջան | Վարնա | |
Համայնք | Վարնա | |
ԲԾՄ | 24 մետր | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Պաշտոնական կայք | goldensands.bg | |
| ||
Հանգստավայրում ձմեռը մեղմ է (հունվարին միջին ջերմաստիճանը 2 °C է), ամառը՝ տաք (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 22.5 °C)։ Տարեկան տեղումների քանակը միջինում կազմում է 430 մմ։
Բուժման համար օգտագործվում են բնական միջոցներ՝ ծովային կլիմա, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ, աղերով և միկրոտարրերով հարուստ ծովային ջուր, բուժական ցեխ և դեղաբույսերի տարբեր տեսակներ։
Ոսկե Ավազներում կան բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ, առողջարաններ, բուժական վաննաներ, ռեստորաններ և ժամանցի այլ վայրեր։
Տեսարժան վայրերի թվին են դասվում Սուրբ Հովհաննես Մկրտչի մատուռը, Ալաջի ժայռային վանքը (XIV դար) և հանքային ջրի աղբյուրներ։