![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Mayerling_1889.jpg/640px-Mayerling_1889.jpg&w=640&q=50)
Ողբերգություն Մայերլինգում
From Wikipedia, the free encyclopedia
Ողբերգություն Մայերլինգում, 1889 թվականի հունվարի 30-ին Մայերլինգ որսորդական ամրոցում կատարված ողբերգություն, որի ժամանակ Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆն ու նրա սիրուհին՝ Մարիա Վեչերան ինքնասպան եղան (այլ տեղեկություններով՝ սպանվել են)։ Ռուդոլֆն ավստրիական կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի և կայսրուհի Ելիզավետա Բավարիացու միակ որդին էր։ 30-ամյա էրցհերցոգի և 17-ամյա Մարիայի մարմինները հայտնաբերվել են 1889 թվականի հունվարի 30-ի առավոտյան Մայերլինգ ամրոցում, որը տեղակայված է Վիեննական անտառում՝ մայրաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Mayerling_1889.jpg/640px-Mayerling_1889.jpg)