![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/3/3b/%25D5%2588%25D5%25A6%25D5%25B6%25D5%25B8%25D6%2582_%25D5%25B6%25D6%2580%25D5%25A2%25D5%25A1%25D5%25A3%25D5%25A5%25D5%25B2%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6%25D5%25A8.jpg/640px-%25D5%2588%25D5%25A6%25D5%25B6%25D5%25B8%25D6%2582_%25D5%25B6%25D6%2580%25D5%25A2%25D5%25A1%25D5%25A3%25D5%25A5%25D5%25B2%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6%25D5%25A8.jpg&w=640&q=50)
Ոզնու նրբագեղությունը
գիրք / From Wikipedia, the free encyclopedia
«Ոզնու նրբագեղությունը» (ֆր.՝ L'Élégance du hérisson), ֆրանսիացի վիպասան և փիլիսոփայության ուսուցիչ[1] Մյուրիել Բարբերիի վեպը։ Գիրքը պատմում է դռնապան Ռենե Միշելի կյանքի իրադարձությունների մասին, որի միտումնավոր թաքցված խելքը բացահայտում է փոփոխական, բայց խելացիության առումով վաղահաս աղջիկը՝ Պալոմա Խոսեն։ Պալոման բարձր դասի ընտանիքի դուստր է, որն ապրում է փարիզյան բնակելի շենքերից մեկում, որտեղ էլ աշխատում է Ռենեն։
Ոզնու նրբագեղությունը ֆր.՝ L'Élégance du hérisson | |
---|---|
![]() Գրքի հայերեն թարգմանության շապիկ | |
Հեղինակ | Մյուրիել Բարբերի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Փարիզ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Գալլիմար |
Հրատարակման տարեթիվ | օգոստոս 2008 |
Պարգև(ներ) |
«Ոզնու նրբագեղությունը» լի է մի շարք գրագետ կերպարներով, գրական ստեղծագործությունների, երաժշտության, ֆիլմերի և նկարների մասին ակնարկներով։ Այն ներառում է փիլիսոփայության, դասակարգային գիտակցության և անձնական կոնֆլիկտի հետ կապված թեմաներ։ Վեպի իրադարձություններն ու գաղափարները ներկայացված են վեպի ընթացքում երկու պատմողների՝ Ռենեի և Պալոմայի մտքերի և արձագանքների միջոցով։ Պատմողից պատմող տարբերությունները նշվում են տառատեսակի ձևափոխումով։ Պալոմայի դեպքում շարադրանքն ստանում է նրա օրագրի գրառումների և այլ փիլիսոփայական մտորումների ձևը։ Ռենեի պատմությունը նույնպես նկարագրվում է առաջին դեմքով, բայց ավելի վիպական է և ներկա ժամանակով։
Վեպն առաջին անգամ լույս է տեսել 2006 թվականի օգոստոսին Éditions Gallimard-ի կողմից, վեպը դարձել է բեսթսելլեր։ Հաջորդ տարի Ֆրանսիայում գրքի վաճառքը հասել է երկու միլիոնի։ Այն թարգմանվել է ավելի քան քառասուն լեզուներով և հրատարակվել Ֆրանսիայից դուրս բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում (Gallic Books, Լոնդոն), Միացյալ Նահանգներում (Europa Editions, Նյու Յորք)` արժանանալով քննադատների գովասանքին։
Հայերեն տպագրվել է 2022 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, ֆրանսերենից թարգմանությունը՝ Լուսինե Մուսախանյանի[2]։