![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Samba_boys_kick_off_the_match_in_Tallinn.jpg/640px-Samba_boys_kick_off_the_match_in_Tallinn.jpg&w=640&q=50)
ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2018
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2018՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի 43-րդ մրցաշրջան, որն ամեն տարի անցկացվող հանդիպում է, կազմակերպված ՈՒԵՖԱ-ի կողմից և մրցում են Եվրոպայի ակումբային երկու հիմնական մրցույթների` ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթողների միջև։ Հանդիպումը տեղի ունեցավ երկու իսպանական ակումբների` ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 թթ.-ի հաղթող Ռեալ Մադրիդի, որը նաև մրցաշարի գործող չեմպիոնն էր և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 2017-2018 թթ.-ի հաղթող Ատլետիկո Մադրիդի միջև[3]։ Հանդիպումը տեղի ունեցավ Էստոնիայի Տալլին քաղաքի Ա. Լե Քոք Արենայում 2018 թվականի օգոստոսի 15-ին և առաջին Եվրոպական ակումբային եզրափակիչն էր, որը տեղի ունեցավ Էստոնիայում[4]։
![]() | |||||||
| |||||||
Ամսաթիվ | Օգոստոսի 15, 2018 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
Մարզադաշտ | Լա Քոք մարզադաշտ, Տալլին, Էստոնիա | ||||||
Հանդիպման խաղացող | Դիեգո Կոստա (Ատլետիկո Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Սիմոն Մարչինյակ (Լեհաստան) | ||||||
Հանդիսական | 12 424 | ||||||
Եղանակ | Մասամբ ամպամած 18 °C (64 °F) 71% խոնավություն[2] | ||||||
← 2017 2019 → |
2018 թվականի մարտին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ չորրորդ փոխարինումը կթույլատրվի ավելացված ժամանակում և պահեստայինների թիվը կավելանա 7-ից 12-ի։ Հանդիպումը ԿԵԱԺ 20:45-ի փոխարեն կսկսվի ԿԵԱԺ 21:00-ին[5]:
Ատլետիկո Մադրիդը հաղթեց 4-2 հաշվով և երրորդ անգամ նվաճեց ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը[6][7]։