Շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունքը (միջազգային բնապահպանական օրենքի, միջազգային բնապահպանական իրավունքի) մի շարք կանոնների ու սկզբունքների նախագիծ է միջազգային հարաբերությունների ոլորտում, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության համար։ Միջազգային համագործակցությունը իրականացվում է երկու ձևով.
1) Նորմերի ստեղծումը, որը նախատեսում է պաշտպանել առանձին բնական օբյեկտները։
2) Վերահսկողության իրականացում, որ այս կամ այն պետության կամ միջազգային կազմակերպության գործունեությունը իրականացվի շրջակա միջավայրի համար այդ գործունեության հետևանքների հաշվառմամբ և հնարավորության դեպքում նվազեցնել և կարգավորել այդ գործունեության բացասական հետևանքները։
Միջազգային իրավական պահպանությունը ներառում է ջրային ռեսուրսների, շրջակա միջավայրի, էկոհամակարգերի, Անտարկտիդայի և հողային ռեսուրսների օբյեկտները։