From Wikipedia, the free encyclopedia
Շվեդական վագր (շվեդ.՝ En svensk tiger[ են ˈsvɛnːsk ˈtǐːɡɛr ], [ɛn ˈsvɛnːsk ˈtǐːɡɛr]), կարգախոս և պատկեր, ինչը դարձել է Շվեդիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քարոզչական արշավի մի մաս։ Դրա նպատակն էր կանխել լրտեսությունը՝ խրախուսելով գաղտնիությունը։
Շվեդերենում svensk բառը կարող է նշանակել և՛ «շվեդական», և՛ «շվեդ», մինչդեռ tiger կարող է նշանակել կա՛մ վագր, կա՛մ «լռել»՝ ավելի խոսակցական՝ «բերանը փակ պահել», պաստառին տալով կրկնակի նշանակություն՝ «շվեդական վագր» կամ «շվեդը լռում է»[1]։ Արտահայտությունը համեմատելի է Միացյալ նահանգներում «թուլացած շուրթերը խորտակում են նավեր»[2], Միացյալ Թագավորությունում «անզգույշ խոսակցությունը կյանքեր է արժենում» և Խորհրդային միությունում՝ «շատախոսը պարգև թշնամու համար» պատերազմական այլ նմանատիպ կարգախոսների հետ։
Քարոզչական արշավի հայտնի պաստառը ստեղծել է Բերթիլ Ալմքվիստը 1941 թվականին[3] Շվեդիայի տեղեկատվական ազգային խորհրդի պատվերով (շվեդ.՝ Statens informationsstyrelse): Պաստառը դարձել է Զգոնության քարոզարշավի գլխավոր կարգախոսը, որը սկսվել է նույն թվականին՝ խրախուսելու այն տեղեկատվության գաղտնիությունը, որը կարող է վնասել Շվեդիայի ազգային անվտանգությանը[1]։
Ալմքվիստը մահացել է 1972 թվականին, իսկ 2002 թվականին պաստառի/պատկերանիշի հեղինակային իրավունքը փոխանցվել է Ռազմական պատրաստության թանգարանին[3]։ Տասնմեկ տարվա իրավական պայքարից հետո Շվեդիայի զինված ուժերը, որ օգտագործում էր պատկերն առանց թույլտվության, 2008 թվականին հեղինակային իրավունքի սեփականատերերին վճարել է 700․000 շվեդական կրոն վնասի փոխհատուցում[4]։
2020 թվականին շվեդ երգիծաբան Արոն Ֆլամը քրեական պատասխանատվության է ենթարկվել հեղինակային իրավունքի խախտման համար՝ իր «Սա շվեդական վագր է» (շվեդ.՝ Det här är en svensk tiger) գրքում պատկերի տարբերակն օգտագործելու համար[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.