Շորենա Բեգաշվիլի
From Wikipedia, the free encyclopedia
Շորենա Բեգաշվիլի (վրաց.՝ შორენა ბეგაშვილი, հուլիսի 8, 1982(1982-07-08), Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի ինստիտուտը և աշխատել մի քանի թատրոններում, որից հետո նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ Մասնակցել է նաև հայ-վրացական «Միմինո» խորագիրը կրող հեռուստաշոուին։ 2007 թվականին նրա լուսանկարը հայտնվել է Playboy-ի վրացական հրատարակության համարներից մեկի շապիկին[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շորենա Բեգաշվիլի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1982(1982-07-08) (42 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
![]() |
2009–2010 թվականներին վրացական «Իմեդի TV» հեռուստաալիքով վարել է հեղինակային «Գիշերը Շորենայի հետ» հաղորդումը[2][3], որը սուր քննադատության է ենթարկվել հանրության և եկեղեցու կողմից[4]։ 2012 թվականից վարել է Ռուսթավի-2 մասնավոր հեռուստաընկերության «Իղբլիանի բորբալի» հաղորդումը։ Հայտնվել է մի շարք սկանդալների մեջ, որոնցից ամենաաղմկահարույցը եղել է վրաց Բագրատիոնի արքայատոհմի ներկայացուցիչ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիի հետ առնչված սկանդալը[4][5]:
Ամուսնալուծված է և ունի մեկ դուստր՝ Եվա անունով։