From Wikipedia, the free encyclopedia
«Շոսքոմբ հին կալվածքը» (անգլ․The Adventure of Shoscombe Old Place), վերջինը Արթուր Քոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող 56 պատմվածքներից։ Մտնում է «Շերլոկ Հոլսմի արխիվը» ժողովածուի մեջ։ Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1927 թվականի մարտին, ԱՄՆ-ում՝ Liberty շաբաթաթերթում[2]։ Մեծ Բրիտանիայում տպագրվել է 1927 թվականի ապրիլին The Strand Magazine ամսագրում [3]։ Պատմվածքի սկզբնական անվանումը եղել է «Սև Սպանիելի արկածները», որը փոխվել մինչև տպագրությունը[4]։
Շոսքոմբ հին կալվածքը անգլ.՝ The Adventure of Shoscombe Old Place | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և դետեկտիվ պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1927 |
Նկարազարդող | Frank Wiles? |
Հրատարակվել է | 1927 |
Շարք | Շերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
The Adventure of Shoscombe Old Place |
Բերքշիրում գտնվող Շոսքոմբ հին կալվածքի մրցարշավային ախոռի գլխավոր մարզիչ Ջոն Մեյսոնը այցելում է Շերլոկ Հոլմսին իր տիրոջ՝Բարոնետ սըր Ռոբերտ Նորբերթոնի համար: Մեյսոնը կարծում է, որ սըր Ռոբերտը խելագարվել է։ Սըր Ռոբերտը ունի քույր՝ Լեդի Բեատրիս Ֆալդերը,ում պատկանում է Շոսքոմբ կալվածքը, սակայն այն կհանձնվի իր հանգուցյալ ամուսնու եղբորը, երբ լեդին մահանա: Ախոռն ունի ձի՝ Արքայազն Շոսքոմբը,որի հետ սըր Ռոբերտը մեծ հույսեր է փայփայում․ եթե ձին հաղթի Derby ձիարշավում, Սըր Ռոբերտը կկարողանա փակել իր բոլոր պարտքերը։
Մեյսոնը այնքան էլ վստահ չէ, թե ինչ է ուզում Հոլմսից, բայց ախոռում մի շարք տարօրինակ փոփոխություններ են տեղի ունեցել.
Հոլմսը որոշում է տեղում հետաքննել գործը։։ Նա և դոկտոր Վաթսոնը գնում են Բերքշիր՝ ներկայանալով որպես ձկնորս և պարզում են հետաքրքիր բաներ: Այցելելով Մեյսոնի հիշատակած պանդոկ, նրանք տեսնում են, որ պանդոկապետը ունի թանկարժեք ցեղատեսակի շուն, որը պանդոկապետն իրեն չէր կարող թույլ տալ ունենալ։
Պանդոկապետի թույլտվությամբ Հոլմսը շանը տանում է զբոսանքի և ուղևորվում Շոսքոմբ, որտեղ շանը բաց է թողնում, երբ լեդի Բեատրիսի կառքը դուրս է գալիս դարպասից։ Շունը սկզբում ոգեւորված առաջ է վազում, բայց հետո սարսափած փախչում է։ Այնուհետև, թեև սպասուհին և լեդի Բեատրիսը կառքում մենակ էին,ինչ -որ արական ձայն բղավում է «Քշիր»
Այնուհետև հերոսները գնում են դամբարան: Ջոն Մեյսոնը նկատում է, որ այնտեղի ոսկորների կույտն այժմ չկա: Հոլմսը գտնում է մի դագաղ, որի մեջ թարմ, փաթաթված մարմին է: Հենց այդ ժամանակ ժամանում է սըր Ռոբերտը՝ բռնելով Հոլմսին և Ուոթսոնին։ Այն բանից հետո, երբ Հոլմսը պարզաբանում է տարօրինակ իրադարձությունները, Սըր Ռոբերտը նրանց հրաիրում է կալվածք՝ զրուցելու։
Սըր Ռոբերտը պատմում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ լեդի Բեատրիսը մահացել է այտուցից, և սըր Ռոբերտը ստիպված էր գաղտնի պահել այդ փաստը, որպեսզի պարտատերերը չհարձակվեին Շոսքոմբի վրա, մինչև նա հնարավորություն ունենար հաղթելու ձիարշավը և մարելու իր բոլոր պարտքերը։ Սըր Ռոբերտը և սպասուհու ամուսինը դամբարանում գտնելով հարմար դագաղ, այնտեղից դուրս են հանում ավելորդ մարդկային մնացորդերը և այրում, հետո մահացած քրոջը տեղափոխում են դագաղ: Սպասուհու ամուսինը հագնվում էր լեդի Բեատրիսի հագուստով և ամեն օր նրա տեղն էր զբաղեցնում կառքի մեջ։ Շունը գիտեր, թե ինչ է տեղի ունեցել և կարող էր մատնել, եթե նրա հաչոցները կասկած առաջացնեին, այդ իսկ պատճառով սըր Ռոբերտը շանը հանձնեց պանդոկապետին։
Հոլմսը դիմում է ոստիկանությանը, բայց պատմությունը հաջողությամբ է ավարտվում։ Արքայազն Շոսքոբը հաղթում է մրցույթում ու սըր Ռոբերտը խուսափում է խոշոր տուգանքից և վճարում է իր բոլոր պարտքերը։
«Շոսքոմբ հին կալվածքը»Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1927 թվականի մարտին, ԱՄՆ-ում՝ Liberty շաբաթաթերթում, իսկ Մեծ Բրիտանիայում տպագրվել է 1927 թվականի ապրիլին The Strand Magazine ամսագրում[2]։ Պատմությունը լույս է տեսել Ֆրեդերիկ Դոր Սթիլի յոթ նկարազարդումներով` Liberty-ում և Ֆրենկ Ուայլսի հինգ նկարազարդումներով՝ Strand-ում[5]: Այն ներառված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» պատմվածքների ժողովածուի մեջ, որը տպագրվել է 1927 թվականի հունիսին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[6]։
Պատմությունը բեմադրվել է Էդիթ Մայզերի կողմից 1931 թվականին՝ որպես «Շերլոկ Հոլմսի արկածները» ամերիկյան ռադիոսերիալի մի մաս։ Այն եթեր է հեռարձակվել 1931 թվականի մարտի 30-ին Ռիչարդ Գորդոնի և Լեյ Լովելի մասնակցությամբ[7]:
Պատմության այլ դրամատիզացիաները, որոնք նույնպես ադապտացվել են Մայզերի կողմից, հեռարձակվել են «Շերլոկ Հոլմսի նոր արկածները» ամերիկյան ռադիոսերիալում 1941 թվականի մարտի 9-ին[8] և 1948 թվականի փետրվարի 15-ին[9]։
Պատմության հաջորդ ռադիոադապտացիան հեռարձակվել է 1959 թվականին BBC Light ծրագրով, որպես 1952–1969 թվականների ռադիոսերիալի մի մաս[10]։
Պատմությունը էկրանիզացվել է Փիթեր Քուշինգի մասնակցությամբ 1968 թվականի BBC-ի սերիալում[11] և 1991 թվականին Granada TV-ի Շերլոկ Հոլմս սերիալում, որտեղ գլխավոր դերակատարն է Ջերեմի Բրեթը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.