From Wikipedia, the free encyclopedia
Շոնդա Ռայմս (անգլ.՝ Shonda Rhimes հունվարի 13, 1970[1], Չիկագո), ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, որն եղել է ShondaLand արտադրական ստուդիայի ղեկավարը։ Նա առավել հայտնի է որպես հանրաճանաչ «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալի և նրա սփին-օֆֆի՝ «Մասնավոր պրակտիկա»-ի ստեղծող։ 2007 թվականի մայիսին Ռայմսը Time 100 ցանկում ներառված է եղել որպես այն մարդկանցից մեկը, որոնք օգնում են ձևավորել աշխարհը[7]։ Նա երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ինչպես նաև ստացել է ԱՄՆ պրոդյուսերների և ԱՄՆ սցենարիստների գիլդիա մրցանակներ և հինգ անգամ շահել է NAACP մրցանակը[8]։ 2012 թվականից Ռայմսը նաև թողարկել է «Սկանդալ» քաղաքական սերիալը, 2014-2016 թվականներից՝ «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» և «Ձկան որս» սերիալները։
Շոնդա Ռայմս անգլ.՝ Shonda Rhimes | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Marian Catholic High School? |
Երկեր | Գրեյի անատոմիա, Գայթակղութիւն, Ինչպես խուսափել սպանության համար պատժից, Բրիդջերթոն և Inventing Anna? |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, կինոպրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Նեթֆլիքս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[6] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Shonda Rhimes Վիքիպահեստում |
Ռայմսը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ համալսարանի ադմինիստրատորի և քոլեջի պրոֆեսորի ընտանիքում[9]։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո դրամատուրգիայի բակլավարի աստիճան է ստացել Դարթմուտի թատերական քոլեջում։ Այնուհետև Լոս Անջելես տեղափոխվելուց հետո Ռայմսը շարունակել է ուսումնասիրել սցենարի արվեստ և ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, որն ավարտել է կերպարվեստի մագիստրոսի աստիճանով[9]։
90-ական թվականների սկզբին Շոնդա Ռայմսը ավարտել է կրթությունը և դարձել Հոլիվուդում գործազուրկ սցենարիստ և որպեսզի ծայրը ծայրին հասցնի, աշխատել է մի քանի աշխատանքներում, այդ թվում նաև հոգեբուժական հաստատությունում[9]։ 1995 թվականին մրցանակակիր վավերագրական ֆիլմը նկարահանվելուց հետո, երեք տարի անց Ռայմսը «Ծաղկում և շղարշ» անկախ ժապավենում, որի գլխավոր դերում խաղում էր Ջադ Պինկեթ-Սմիթը, առաջնաելույթ է ունեցել որպես հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Դրանից հետո Ռայմսը Հոլի Բերի հետ միասին գրել է HBO հեռուստաալիքի «Ծանոթացեք Դորոտի Դենդրիջի հետ» ֆիլմի սցենարը[9], իսկ 2001 թվականին «Խաչմերուկ» ֆիլմի սցենարը, որում առաջնաելույթ է ունեցել Բրիթնի Սփիրսը[10]։ Չնայած ֆիլմը բացասական է ընդունվել քննադատների կողմից, սակայն հաջողակ է եղել վարձույթում՝ հավաքելով ավելի քան 60 մլն դոլար[11][12]։ 2004 թվականին թողարկվել է «Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է ավելի քան 130 մլն դոլար[13]։
Շոնդա Ռայմսի կարիերայի ամենամեծ հաջողությունը դարձել է «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալը, որը հեռարձակվել է 2005 թվականի սկզբին[9]։ 2006 թվականին շոուն նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն հեռուստատեսային սերիալի (դրամայի) համար, ինչպես նաև 2006-2007 թվականներին «Էմմի» մրցանակ` լավագույն դրամատիկական սերիալի և սցենարի համար և մի շարք այլ մրցանակներ և անվանակարգեր[14]։ Սերիալը հասել է առևտրային հաջողության և արժանացել է քննադատների բարենպաստ արձագանքներին։ Պիլոտային դրվագը դիտել է 16,25 մլն հանդիսատես[15], իսկ առաջին եթերաշրջանի եզրափակիչ փուլն հասել է 22,22 մլն[16]։ Երկրորդ և երրորդ եթերաշրջաններն հասել են ավելի մեծ բարձունքների՝ եթերաշրջանի միջին ավելի քան 19 մլն հեռուստադիտողների[17]։ Նախագծի համար դերասաններ ընտրելիս Ռայմսը օգտագործել է կույր քաստինգի տեխնիկան, ինչն էլ հանգեցրել է դերասանական անսամբլի էթնիկ բազմազանությանը։ Ինչպես ավելի ուշ ասել է Ռայմսը, բոլոր կերպարներն ի սկզբանե հորինվել են առանց ռասսայական տարբերությունների, իսկ քասթինգից հետո դերասաններ են ընտրվել այս կամ այն դերի համար[18]։ Երիտասարդ կնոջ անունից պատմված պատմությունը արագորեն հայտնի է դարձել հանդիսատեսի շրջանում և սերիան արագորեն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել, քան իր նախորդը՝ «Հուսահատ տնտեսուհիները», իսկ կիրակի օրվանից հինգշաբթի տեղափոխելուց հետո այն պարբերաբար դարձել է երեկոյան ամենատարածված ծրագիրը։
«Գրեյի անատոմիա» սերիալի ժողովրդականությունը հանգեցրել է դրա սփին-օֆֆի՝ «Մասնավոր պրակտիկա»-ի հեռարձակմանը, որի սյուժեի կենտրոնում գտնվում է բժիշկ Էդիսոն Մոնտգոմերին (Քեյթ Վալշ)։ Պրեմիերան կայացել է 2007 թվականի սեպտեմբերի 27-ին[19]։ Սերիալում նկարահանվել են նաև մրցանակի արժանացած դերասաններ, ի դեմս Էմի Բրենեմանի և Օդրա Մաքդոնալդի։ Շոուն եթերում շարունակվել է վեց եթերաշրջան[20]։
2010 թվականին Շոնդա Ռայմսը ստեղծել է «Տուփի ներսում» սերիալի պիլոտը՝ լուրերի աշխատողների մասին, սակայն նախագիծը հետագա արտադրության համար հաջողություն չի ունեցել։ 2011 թվականին նա որպես պրոդյուսեր թողարկել է «Առանց կոորդինատ» սերիալը, որը առաջին եթերաշրջանից հետո փակվել է[21], որից հետո նա Քերի Վաշինգտոն հետ ալիքին է վաճառել իր շոուներից ևս մեկը՝ «Սկանդալ» քաղաքական թրիլլերը։ Նախագիծը դարձել է հեռուստատեսության առաջին դրաման, որտեղ գլխավոր դերում խաղում է սևամորթ դերասանուհի[22]։ 2012 թվականի սկզբին Ռայմսը ստեղծել է «Լիլիին ոսկեզօծելը» պատմական դրաման, որը պատմում է 1895 թվականի Նյու Յորքում ապրող ընտանիքի մասին։ Չնայած քնադատների վաղ հետաքրքրությանը և այնպիսի դերասանների առկայությանը, ինչպիսիք են Բլայթ Դեները և Ջոն Բերոումենը, նախագիծը այդպես էլ մնացել է պիլոտային փուլում՝ իր ոչ ֆորմալ լինելու պատճառով[23][24]։ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Ռայմսը վաճառել է ևս մեկ նախագիծ՝ «Mila 2.0» գիտա-ֆանտաստիկ դրաման՝ երիտասարդ կնոջ մասին, որն իմանում է, որ ինքն անդրոիդ ռոբոտ է[25][26]։
2017 թվականին Շոնդան նոր նախագծերի վրա աշխատելու համար համագործակցություն է սկսել Նեթֆլիքս ալիքի հետ[27]։
Ռայմսը ունի երեք հոգեդուստր՝ Հարպեր Ռայմս[9], Էմերսոն Պյորլ Ռայմսը և Բեքեթ Ռայմս[28]։ Շոնդան ինքն է դաստիարակում աղջիկներին։ 2015 թվականին նա ստամոքսի շունտավորման վիրահատություն է կատարել և երկու տարում նիհարվել է 68 կգ[29]։
Տարի | Անվանում | Որպես | ||
---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | ||
1995 | Hank Aaron: Chasing the Dream | Այո | Ոչ | Ոչ |
1998 | Ծաղկում և շղարշ | Այո | Այո | Այո |
1999 | Ծանոթացեք Դորոտի Դենդրիջի հետ / Introducing Dorothy Dandridge | Ոչ | Այո | Ոչ |
2002 | Խաչմերուկ/ Crossroads | Ոչ | Այո | Ոչ |
2004 | Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի / The Princess Diaries 2: Royal Engagement | Ոչ | Այո | Ոչ |
2005 | Գրեյի անատոմիա / Grey’s Anatomy | Ոչ | Այո | Այո |
2007—2013 | Մասնավոր պրակտիկա / Private Practice | Ոչ | Այո | Այո |
2009 | Inside the Box | Ոչ | Այո | Այո |
2009 | Սիեթլ Գրեյս. Կանչով | Ոչ | Ոչ | Այո |
2009 | Սիեթլ Գրեյս. հույսի ուղերձ | Ոչ | Ոչ | Այո |
2011 | Առանց կոորդինատ / Off the Map | Ոչ | Ոչ | Այո |
2012 | Gilded Lilys | Ոչ | Այո | Այո |
2012—2018 | Սկանդալ / Scandal | Ոչ | Այո | Այո |
2013 | Mila 2.0 | Ոչ | Այո | Այո |
2014 | Ինչպես խուսափել սպանության համար պատժից / How to Get Away with Murder | Ոչ | Ոչ | Այո |
2015 | Ծուխ և հայելիներ / Smoke and Mirrors | Ոչ | Ոչ | Այո |
2016 | Ձկան որս / The catch | Ոչ | Այո | Այո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.