Շշի մեջ գտնված ձեռագիրը
From Wikipedia, the free encyclopedia
«Շշի մեջ գտնված ձեռագիրը» (անգլ.՝ MS. Found in a Bottle), Էդգար Պոյի արկածային ժանրի պատմվածքներից։ Պատմվածքում ներկայացված է հերոսի ծովային ճամփորդությունը՝ որը լի էր ծանր փորձություններով։ Նա ականատեսն է դառնում անհավանական իրադարձությունների։ Պատմվածքը ունի հաղորդագրության ձև, որը դրվել է շշի մեջ և ծով նետվել այն ժամանակ, երբ վրա էր հասնում նավի խորտակման աղետը։
Շշի մեջ գտնված ձեռագիրը անգլ.՝ MS. Found in a Bottle | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք[1] |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Հրատարակվել է | 1833 և հոկտեմբերի 19, 1833 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/poe/manuskri/manuskri.html |
MS. Found in a Bottle |
«Շշի մեջ գտնված ձեռագիրը» մեկն է այն վեց պատմվածքներից, որը Էդգար Պոն ուղարկել էր Bre Saturday Visitaltimoer շաբաթաթերթի կազմակերպած գրական մրցույթին։ Համաձայն ժյուրիի որոշման՝ պատմվածքը ճանաչվում է հաղթող և հեղինակին բերում մրցանակ՝ 50 ամերիկյան դոլար[2]։ Պատմվածքը տպագրվում է Baltimore Saturday Visiter֊ի 1833 թվականնի օգոստոսի 19֊ի համարում։ Սա հեղինակաի գրական առաջին լուրջ փորձն էր, որը ստացավ քննադատական մեծ և դրական արձագանք, և որով էլ սկիզբ դրվեց մեծ նովելագրի[3] համաշխարհային փառքի ճանապարհը։