From Wikipedia, the free encyclopedia
Շկոդեր (ալբ․՝ Shkodër կամ Shkodra), քաղաք Ալբանիայի հյուսիսարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 20 կիլոմետր հեռավորության վրա, Սկադարյան լճի ափին, Դրին և Բունա գետերի միախառնման մոտակայքում։ Մոտ է Չեռնոգորիայի հետ Ալբանիայի ունեցած պետական սահմանին (հեռավորությունը 13 կիլոմետր է)։ Նույնանուն շրջանի և մարզի վարչական կենտրոնն է, մեծությամբ՝ Ալբանիայի չորրորդ բնակավայրը։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 135 612[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Շկոդեր | |||||
ալբ․՝ Shkodër, Shkodra | |||||
| |||||
Երկիր | Ալբանիա | ||||
Համայնք | Shkodër municipality? | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. IV դար թ. | ||||
Այլ անվանումներ | Շկոդրա | ||||
Մակերես | 872,612 կմ² | ||||
ԲԾՄ | 13 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ալբաներեն | ||||
Բնակչություն | 198568 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 22 | ||||
Փոստային դասիչ | 4001–4007 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SH | ||||
Պաշտոնական կայք | bashkiashkoder.gov.al | ||||
| |||||
Հյուսիսային Ալբանիայի տնտեսական ու մշակութային խոշորագույն կենտրոնն է։ Երկրի հնագույն քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել են պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ։ 15-րդ և 19-րդ դարերում կարևորագույն դեր է խաղացել թուրք զավթիչների դեմ ալբանացիների մղած ազատագրական պայքարի ընթացքում։
Բնակավայրի անվանումը պատմական հին փաստաթղթերում հանդիպում է Skodra (լատիներեն՝ Scodra, հինհունարեն՝ Σκόδρα) ձևով[2][3][4], ինչպես նաև՝ հունարեն Σκοδρινῶν անվանաձևով, որը հանդիպում է հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մետաղադրամների վրա (մեր թվականությունից առաջ 2-րդ դար)[5]։
Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ Շկոդերի կլիման բնորոշվում է որպես միջերկրածովյան։ Հուլիսին այնքան խոնավ է լինում, որ եղանակը մոտենում է խոնավ մերձարևադարձայինի[6]։ Շկոդերը համարվում է Եվրոպայի ամենախոնավ վայրերից մեկը. միջին տարեկան տեղումների քանակությունը հասնում է 1700 միլիմետրի։
Շկոդեր (1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 9.8 (49.6) |
11.0 (51.8) |
14.8 (58.6) |
18.5 (65.3) |
24.2 (75.6) |
28.1 (82.6) |
32.1 (89.8) |
32.4 (90.3) |
27.5 (81.5) |
21.7 (71.1) |
14.9 (58.8) |
10.5 (50.9) |
20.5 (68.9) |
Միջին օրական °C (°F) | 5.6 (42.1) |
6.6 (43.9) |
10.1 (50.2) |
13.8 (56.8) |
18.7 (65.7) |
22.3 (72.1) |
25.4 (77.7) |
25.8 (78.4) |
21.5 (70.7) |
16.5 (61.7) |
10.6 (51.1) |
7.0 (44.6) |
15.3 (59.5) |
Միջին ցածր °C (°F) | 1.4 (34.5) |
2.1 (35.8) |
5.2 (41.4) |
9.0 (48.2) |
13.2 (55.8) |
16.5 (61.7) |
18.7 (65.7) |
19.3 (66.7) |
15.5 (59.9) |
11.2 (52.2) |
6.4 (43.5) |
3.4 (38.1) |
10.1 (50.2) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 161.8 (6.37) |
159.0 (6.26) |
142.1 (5.594) |
147.6 (5.811) |
86.4 (3.402) |
50.6 (1.992) |
34.1 (1.343) |
58.2 (2.291) |
190.9 (7.516) |
206.6 (8.134) |
229.8 (9.047) |
211.1 (8.311) |
1678,2 (66,071) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 9 | 9 | 9 | 9 | 7 | 5 | 2 | 4 | 6 | 9 | 11 | 12 | 92 |
աղբյուր: meteo-climat-bzh[7] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.