ամերիկացի երգչուհի և դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Շիրլի Ջոնս (անգլ.՝ Shirley Jones, մարտի 31, 1934[1][2][3], Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։
Շիրլի Ջոնս անգլ.՝ Shirley Jones | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1934[1][2][3] (90 տարեկան) |
Ծննդավայր | Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ժանրեր | փոփ |
Ամուսին(ներ) | Marty Ingels? |
Երեխա(ներ) | Shaun Cassidy? և Patrick Cassidy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Շիրլի Ջոնսը ծնվել է 1934 թվականի մարտի 31-ին Փենսիլվանիա նահանգի Շարլերոյ թաղամասում։ Ծնողները նրան անվանակոչել են ի պատիվ դերասանուհի Շիռլի Թեմպլի։ 12 տարեկանից նա, Ռալֆ Լևանդոյի ղեկավարությամբ, սկսել է վոկալ պարապել։ Իմիջիայլոց, Ռալֆը հույս ուներ նրան օպերային երգչուհի դարձնել[4]։ 1952 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, Շիրլին մասնակցում է «Միսս Պիտսբուրգ» գեղեցկության մրցույթին և հաղթում։ 1953 թվականին ընդունվում է Նյու-Ջերսիի քոլեջ։ Ամառային արձակուրդներին Նյու-Յորքում Շիրլի Ջոնսը հանդիպում է մի գործակալի հետ, նրա հետ պայմանագիր է կնքում մյուզիքլներում ելույթ ունենալու համար։
1955 թվականին Շիրլի Ջոնսը մասնակցում է «Օկլախոմա» (անգլ. Oklahoma) մյուզիքլի էկրանավորման նկարահանմանը, որտեղ խաղում է գլխավոր դերերց մեկը։ Ֆիլմի հաջողությանը հաջորդում են մի շարք դերեր երաժշտական կինոնկարներ, իսկ ամենամեծ հաջողությանը նա հասնում է 1960 թվականին՝ նկարահանվելով Էլմեր Հանթիի ֆիլմում։ Դերի համար դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի։
1960-ականներին սկսվում է Ջոնսի՝ հեռուստատեսային ակտիվ գործունեությունը։ Նկարահանվում է «Թատրոն 90», «Բոբ Հոուփը ներկայացնում է», «Մեր կյանքի օրերը», «Փողոց Սեզամ», «Փարտրիջների ընտանիքը» հեռուստասերիալներում։ Դերասանուհու ամենահայտնի հեռուստատեսային դերերից մեկը դարձել է «Փարտրիջների ընտանիքը» երաժշտական սիթքոմը, որտեղ Ջոնսը բազմաթիվ երաժշտական թեմաների երգեր է կատարել, որոնցից մեկը՝ «Think I Love You» -ը, առաջին տեղն է զբաղեցրել 1970 թվականին Billboards Top 100-ում։ Բացի դրանից, Շիրլի Ջոնսի ֆիլմագրության մեջ շատ են հեռուստատեսային ֆիլմերը, որոնց թվում է եղել «Կար ժամանակ, որ թանկ էր», որի դերը նրան արժանացրել է Էմմիի անվանակարգի։
2004 թվականին դերասանուհին վերադառնում է Բրոդվեյ, որտեղ մասնակցում է «42-րդ փողոց» ներկայացմանը։ 2008 թվականի օգոստոսին թողարկվում է «Shirley Jones-Then & Now» երաժշտական ժողովածուն, որը պարունակում է Ջոնսի երաժշտական կարիերայից 24 երգ։
1956 թվականի օգոստոսին դերասանուհին ամուսնացել է դերասան Ջեք Քեսիդիի հետ, որից երեք երեխա է լույս աշխարհ բերել։ 1974 թվականին նրանք ամուսնալուծվել են, իսկ 1977 թվականին նա ամուսնացել է կատակերգու Մարտի Ինգլսի հետ։ Չնայած մեծ սկանդալներին և բաժանման մի քանի փորձերին, նրանք մինչև վերջին օրը միասին են ապրել՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 21-ը։ Մարտի Ինգլսը 79 տարեկանում մահացել է կաթվածից Տարզանայի բժշկական կենտրոնում (Կալիֆոռնիա) ։
1986 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվում է Շիրլի Ջոնսի աստղը։
2013 թվականին «Simon & Schuster' s Gallery Books» հրատարակչությունում լույս են տեսել Ուենդի Լիի հետ համահեղինակությամբ գրված «Shirley Jones: A Memoir» հուշագրությունները, որտեղ նա անկեղծորեն պատմում է իր մանկության տարիների, կարիերայի և Ջեք Քեսիդիի հետ ամուսնության մասին, ում հետ հանդիպել է քսանմեկ տարեկանում[5]։
Տարեթիվ | Ֆիլմ | դեր |
---|---|---|
1955 | Oklahoma! | Լաուրա ՈՒիլյամս |
1956 | Carousel | Ջուլի Ջորդան |
1957 | April Love | Լիզ Թեմլեթոն |
1959 | Never Steal Anything Small | Լինդա Քաբոթ |
1959 | Bobbikins | Բեթթի Բարնաբի |
1960 | Elmer Gantry | Լուլու Բաիսն |
1960 | Pepe | Սյուզի Մարֆի |
1961 | Two Rode Together | Մարթի |
1962 | The Music Man | Մարիան Պարու |
1963 | The Courtship of Eddie's Father | Էլիզաբեթ |
1963 | A Ticklish Affair | Ամի Մարթին |
1964 | Dark Purpose | Կարեն Ուլյամս |
1964 | Bedtime Story | Ժանեթ Վարքեր |
1969 | El Golfo | Մարի Օհարա |
1970 | The Cheyenne Social Club | Ջեննի |
1979 | Beyond the Poseidon Adventure | Ջին Ռոուի քույր |
1984 | Tank | ԼաԴոննա Քերի |
1999 | Gideon | Էլի Մորտոն |
2000 | The Adventures of Cinderella's Daughter | Կնքամայր փերի |
2000 | Ping! | Էթել Ջեֆֆրիս |
2000 | Shriek If You Know What I Did Last Friday the Thirteenth | Նուրս Քերվորկյան |
2002 | Manna from Heaven | Բաննի |
2004 | The Creature of the Sunny Side Up Trailer Park | Շարլոտա |
2004 | Raising Genius | Աունթ Սիս |
2006 | Grandma's Boy | Գրեյս |
2007 | Christmas Is Here Again | Վիկտորիա Քլաուս |
2013 | Family Weekend | ԳԳ |
2013 | A Strange Brand of Happy | Միլդրեդ |
2013 | Zombie Night | Նանա |
2014 | Waiting in the Wings: The Musical | Բրոդվեյ Վիվա |
2015 | On the Wing | Գրանդմա Ռուբուրն |
2016 | The Irresistible Blueberry Farm | Ռաթ |
2018 | Eco-Teens Save The World | սենատոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.