![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/S_Pulzone_Autorretrato_b_1574.jpg/640px-S_Pulzone_Autorretrato_b_1574.jpg&w=640&q=50)
Շիպիոնե Պուլցոնե
From Wikipedia, the free encyclopedia
Շիպիոնե Պուլցոնե (իտալ.՝ Scipione Pulzone, հայտնի է նաև որպես Իլ Գայետանո, 1550[1][2][3][…] կամ 1544[4][5], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա - փետրվարի 1, 1598(1598-02-01)[6][5][7], Հռոմ, Պապական մարզ), իտալական ուշ վերածննդի նեապոլցի նկարիչ։ Նրա աշխատությունները տարբերվում էին այդ ժամանակների գերիշխող մաներիզմի ուղղությունից։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես Հռոմում, չնայած աշխատել է նաև Նեապոլում և Ֆլորենցիայում։ Կարծիք կա, որ նա աշակերտել է Յակոպինո դել Կոնտեի մոտ Հռոմում։
Շիպիոնե Պուլցոնե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1550[1][2][3][…] կամ 1544[4][5] |
Ծննդավայր | Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա |
Վախճանվել է | փետրվարի 1, 1598(1598-02-01)[6][5][7] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[8] |
![]() |
Առավել հայտնի է իր դիմանկարներով։ Նա նկարել է Հռոմի պապ Գրիգոր XIII-ին, կարդինալ Ֆրանչեսկո դե Մեդիչիին, Տոսկանիայի հերցոգին և Էլեոնոր դե Մեդիչիին։ Նրա վրձնին են պատկանում նաև Սան Սիլվեստրոյի՝ Մտահոգություն առաքյալների հետ և Սանտա Մարիայի՝ Խաչելություն կտավները։
Պուլցոնեի Աստվածային նախախնամության Մայրը ստեղծվել է մոտավորապես 1580-ական թվականներին։