զենիթային ինքնագնաց համալիր From Wikipedia, the free encyclopedia
ԶՍՈւ-23-4 «Շիլկա», խորհրդային արտադրության զենիթային ինքնագնաց համալիր, որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1964 թվականին։ Զինված է քառափող 23 մմ-անոց գնդացիրով։ Կրակելու արագությունը կազմում է 3400 պարկուճ րոպեում[5]։ Նշանառությունը հնարավոր է կատարել ձեռքով, կիսաավտոմատ և ավտոմատ։ Վերջին երկու դեպքերում կիրառվում է հաստիքային ռադիոլոկացիոն կայան։
ԶՍՈւ-23-4 «Շիլկա» | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | Զենիթային ինքնագնաց համալիր |
Երկիր | ԽՍՀՄ |
Քաշ, տ. | 21 |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Արտադրող | Mytishchi Machine-Building Plant? |
Արտադրման թվականներ | 1964—1982 |
Շահագործման սկիզբ | 1962 |
Արտադրվածների քանակ | շուրջ 6500 |
Օգտագործող | Աֆղանստանի ազգային բանակ[1], National People's Army?[2], Egyptian Army?[3], Հնդկաստանի զինված ուժեր[3], Լեհաստանի ցամաքային ուժեր[4], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Ուկրաինայի զինված ուժեր |
Անվանված է | Շիլկա |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 6495 |
Կորպուսի լայնություն, մմ | 3075 |
Բարձրություն, մմ | 2644—3764 |
Շարժիչի տեսակ | դիզելային |
Համալիրը նախատեսված է ցամաքային զորքերը անմիջականորեն պաշտպանելու, հորիզոնական (մինչև 2500 մ) և ուղղահայաց (մինչև 1500 մ) հեռավորության վրա մինչև 450 մ/վրկ. արագությամբ թռչող օդային թիրախները ոչնչացնելու, ինչպես նաև կանգնած կամ շարժվող ցամաքային թիրախների ոչնչացման համար (մինչև 2000 մ)[5]։ ԽՍՀՄ-ում զինատեսակը ներառված էր ՀՕՊ-ի ցամաքային զորքերում գնդային մակարդակով։
Համարվել է ցամաքային թիրախներին սպառնացող զինատեսակ՝ ընդգրկված ՀՕՊ համակարգում։ Ներկայում զինատեսակը հնացած է համարվում, քանի որ ժամանակակից սպառազինության տեխնիկատակտիկական չափանիշներին զիջում է։ Խոսքը վերաբերում է զինատեսակի ռադիոլոկացիոն կայանին, օդային թիրախների խոցելիության հեռավորությանը։ Որպես «Շիլկային» փոխարինող զինատեսակ նախագծվել է, ընդգրկվել սպառազինության համակարգում և զանգվածային արտադրության դրվել ինքնագնաց զենիթային հրթիռա-հրետանային «Տունգուսկա» համալիրը։ Այնուամենայնիվ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զինատեսակը ներառված է տարբեր երկրների զինված ուժերի ստորաբաժանումներում։ Մինչ այսօր այն կիրառվում է տեղային պատերազմների ժամանակ հիմնականում ցամաքային թիրախներ խոցելու նպատակով։
«Շիլկայի»М քաշը, կախված ձևափոխություններից, կազմում է 20.5-ից մինչև 21.5 տոննա։ Անձնակազմը բաղկացած է 4 անձից՝ հրամանատար, ավագ օպերատոր, նշանառու, մեխանիկ-վարորդ։
ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական զենիթային ինքնագնաց համալիրը եղել է ԶՍՈւ-57-2-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին։ Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի[6]։ Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ» հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր։ Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ սիբիրյան Ենիսեյ և Շիլկա գետերի։ Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով[7]։ Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր մոտոհրաձգային ստորաբաժանումների հակաօդային պաշտպանության համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը[6]։
Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը[8]։ «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ[8]։ Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ։ «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները։ Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին[7]։
Շիլկա զենիթային ինքնագնաց համալիրի հիմնակմախքն ու աշտարակը զրահապատ են և ունեն հակաբեկորային, հակափամփուշտային հատկություն։
«Շիլկայի» սպառազինությունը բաղկացած է 23 մմ-անոց քառափող АЗП-23 «Ամուր» դասի ավտոմատ հրանոթով։ Հրանոթի կրակելու արագությունը կազմում է 3400 կրակոց րոպեյում[5]։ Ունի ամբողջությամբ հավասարակշռված ռադիոլակացիոն կայան, ինչը հնարավորություն է տալիս կրակ վարել նաև շարժման ընթացքում։ Նշանառությունը հնարավոր է կատարել ինչպես ձեռքով, այնպեսել ավտոմատ եղանակով[5]։
Համալիրի կազմում են ընդգրկված աշտարակում տեղադրված РПК-2 նշանառության զինատեսակի ռադիոլոկացիոն կայան, որն օժտված է մինչև 18 կմ հեռավորության թիրախներ հայտնաբերելու հնարավորությամբ։ Համալիրն ունի նաև հաշվարկա-որոշիչ սարք, որը կատարում է արկի՝ թիրախին դիպչելու խնդիրները[5]։
ԶՍՈւ-23-4 համալիրով թիրախի խոցման հավանականությունը[9] | |||||
250 մ/վրկ. արագությամբ ՄԻԳ-17 տիպի թիրախ | |||||
Հեռավորությունը (մ) | 200 մ բարձրության վրա | 500 մ բարձրության վրա | 1000 մ բարձրության վրա | 1500 մ բարձրության վրա | 2000 մ բարձրության վրա |
500 | 0,28 | 0,35 | 0,39 | 0,39 | — |
Զրահաայրող-լուսածրող արկի կողմից 2А7-ի զրահի խոցման աղյուսակ[9] | ||||
Արկ\հեռավորություն, (մ) | 500 | 1000 | 1500 | 2000 |
(բախման անկյունը 90°, միատար զրահ) | 25 | 20 | 10 | — |
Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում օգտագործվել են զրահի խոցման տարբեր եղանակներ։ Որպես կանոն, այլ համանման հրանոթ/զինամթերքների հետ ուղղակի համեմատությունը հաճախ դժվար է լինում։ |
Համալիրը կարող է կրակել օդային թիրախների ուղղությամբ ավտոմատ ռեժիմով։ Առկա է նաև կիսաավտոմատ ռեժիմով կրակելու հնարավորություն։
ԶՍՈւ-23-4-ն ունի մարտական աշխատանքի հինգ ռեժիմ՝
Ռադիոսարքավորում РПК-2М.
Կապի միջոցներ՝
Համալիրի վրա տեղադրված է В6Р դիզելային շարժիչ։ Երկու բաքերի համատեղ տարողությունը կազմում է 520 լիտր։
«Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիրը բազմից արդիականացվել է։ Ստորև ներկայացված է արդիականացված հիմնական մոդելների ցուցակը՝
Գրոհի ժամանակ «Շիլկան» զենիթային ապահովում է իրականացնում՝ շարժվելով գրոհող տանկերից հետո 400 մ հեռավորության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.