From Wikipedia, the free encyclopedia
Շերոն Օլդս (անգլ.՝ Sharon Olds, նոյեմբերի 19, 1942[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի բանաստեղծուհի։
Շերոն Օլդս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1942[1][2][3] (81 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, կանանց իրավունքների պաշտպան, Կլիմայական ակտիվիստ և ակադեմիկոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան[6][5] և Եվրոպական բարձրագույն դպրոց |
Պարգևներ | |
Sharon Olds Վիքիպահեստում |
Շերոն Օլդսը ավարտել է Սթենֆորդի համալսարանը, ստացել է դոկտորի կոչում Կոլումբիայի համալսարանում[10]։ Նա գրելու հմտություններ է դասավանդել Նյու Յորքի համալսարանում[11]։
Շերոն Օլդսը 1980 թվականին հրատարակել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ Սատանայի խոսքը։ Այդ ժամանակից ի վեր նա գրել և հրատարակել է ևս 11 գիրք[12][13]։
Շերոնը երկու անգամ առաջադրվել է Թ․ Ս․ Էլիոթի գրական մրցանակի։ Այդ մրցանակը ստացել է Եղնիկի թռիչքը բանաստեղծությունների հաջորդ ժողովածուի համար։ Նույն հավաքածուի համար նրան շնորհվել է Պուլիցերյան մրցանակ։ Օլդսը Եղնիկի թռիչք բանաստեղծությունների ժողովածուն գրել է իր ամուսնալուծության պատմությունից ներշնչված։ Նա 26 տարի ամուսնացած է եղել։ Օլդսը առաջին ամերիկուհին է եղել, ով ստացել է Էլիոթի մրցանակը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.