From Wikipedia, the free encyclopedia
Շերեփուկ, անպոչ երկենցաղների թրթուրը։ Ձվից դուրս եկած շերեփուկները հիմնականում բնակվում են ջրում, չնայած կան տեսակներ, որոնք մասամբ կամ լրիվ բնակվում են ցամաքում[1]։
Զարգացման սկզբնական շրջանում շերեփուկը ունենում է երկխորշ սիրտ, ներքին խռիկներ (2—3 զույգ), երկար պոչ , եղջրային դունչ, կողագծի օրգան, ամրացման օրգան, արյան շրջանառության մեկ շրջան։
Տարբեր տեսակների շերեփուկները զգալիորեն տարբերվում են իրենց չափերով։ Օրինակ եղջրային սխտորիկների ընտանիքում (Megophryidae) զարգացման վերջին շրջանում շերեփուկների չափերը տատանվում են 33-ից 106 մմ-ի սահմաններում[2]։ Շերեփուկների ամենամեծ չափեր ունեն Pseudis paradoxa հետաքրքիր գորտերը, որոնց չափերը հասնում են 25 սանտիմետրի, որը չորս անգամ մեծ է հասուն առանձնյակի չափերից[3].
Որոշ ժամանակ հետո սկսվում է մետամորֆոզը` (կերպարանափոխությունը) սիրտը դառնում է եռախորշ, ինչի պատճառով ձեռք է բերում արյան շրջանառության երկու շրջան, խռիկները փոխարինվում են թոքերով և ձևավորվում է թոքային շնչառությունը։ Ձևավորվում են վերջույթները, իսկ պոչը անհետանում է։ Պոչը անհետանում է ինքնամարսման արդյունքում, իսկ առաջացած նյութերը և էներգիան օգտագործվում են մյուս բջիջների կողմից։
2000 թվականին Դալհաուզի համալսարանից Ռիչարդ Բասերսուգը ստացավ Նոբելյան մրցանակ չոր սեզոնում Կոստա Ռիկայի որոշ շերեփուկների համային հատկանիշների համեմատության վերաբերյալ աշխատանքի համար[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.