ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Շենլի Քասվել (դեկտեմբերի 3, 1991[1], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասանուհի։ Հրավիրվել է խաղալու հեռուստասերիալներում, որոնցից են «ՀՎՀ։ Նյու Յորք», «Ոսկորներ», «ԱյՔարլի» և «Միջինը»[3]։ Ավելի հայտնի է «Պատիժ դպրոցում» ֆիլմում Ռիլի Ջոնսի և «Անեծքը» ֆիլմում Անդրեա Փերրոնի գլխավոր դերերը խաղալու համար։ Ներկայումս կրկնվող դեր է խաղում «ՆՔՀԾ։ Նոր Օռլեան» հեռուստասերիալում։
Շենլի Քասվել | |
---|---|
Ծնվել է | 1991, դեկտեմբերի 3 (24 տարեկան) |
Ծննդավայր | Սարասոտա,ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Շենլի Քասվելը ծնվել և մեծացել է Սարասոտա շրջանում (Ֆլորիդա)։ 8 տարեկանում սկսել է խաղալ տեղական թատրոնում։ Ավագ դպրոցում ներգրավվել է "Teen Source" թատերախմբում, որի նպատակն էր դեռահասներին հասարակական հարցերի վերաբերյալ գիտելիք տալ։ Շենլին 2007 թ․ մեկնել է Լոս Անջելես՝ հետագա ընթացք տալու իր կարիերային, որտեղ հրավիրվել է շատ դերեր խաղալու։ Նա առաջին անգամ աշխատել է 15 տարեկանում` որպես մոդել։ Նաև ուսումնասիրել է մշակութային մարդաբանություն Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանում։
Շենլին առաջին անգամ հանդես է եկել «Disney Channel»-ի «Բարելավվող հարաբերություններ» լիամետրաժ ֆիլմում և «Պատիժ դպրոցում»[4] սարսափ ֆիլմում առաջին անգամ խաղացել է գլխավոր դերերից մեկը` որպես Ռիլի Ջոնս[5]։ Նկարահանվել է «Անեծքը» սարսափ ֆիլմում՝ խաղալով Անդրեա Փերրոնի երկրորդական դերը, որը նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմն էր։ Վերջերս գլխավոր դեր է խաղացել «Սպիտակաձյունիկը. մահացու ամառ» հեքիաթի էկրանավորված նոր տարբերակում[6]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | «Փոքրիկ հաղթանակներ» | Կատրին | կարճամետրաժ ֆիլմ |
2011 | «Պատիժ դպրոցում» | Ռիլի Ջոնս | |
2012 | «Սպիտակաձյունիկը.մահացու ամառ» | Սպիտակաձյունիկ | Direct to-DVD |
2012 | «Հոսանքին հանձնված» | Մո | կարճամետրաժ ֆիլմ |
2013 | «Արի ինձ գտիր» | Ջեննի Շուգար | կարճամետրաժ ֆիլմ |
2013 | «Անեծք» | Անդրեա Փերրոն | |
2013 | «Այքան լավ է» | Բրիտանի |
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2008 | «Զոուի 101» | Օդրի |
2009 | «Բարելավվող հարաբերություններ» | Կամիլլա Ֆարադեյ |
2010 | «ԱյՔարլի» | Տառա |
2010 | «Ոսկորներ» | Դիդի |
2010 | «Ադամ Կարոլլայի անանուն նախագիծը» | Լյուսի |
2010 | «Մենտալիստը» | Նադին Ռուսսո |
2011 | «Միջինը» | Սամանտա |
2011 | «ՀՎՀ։ Նյու Յորք» | Ռեյչել Ուեբեր |
2013 | «Վեգաս» | Պատրիսիա |
2014–մինչև հիմա | «ՆՔՀԾ։ Նոր Օռլեան» | Լորել Փրայդ |
2014 | «Կարմիր Գոտի» | Լենի Ուելլեր |
2014 | «Դիվահալածություն ավագ դպրոցում» | Օլիվիա Մարքս |
2015 | «Գիշերային հերթափոխ» | Ռեյչել Լոուսոն |
2015 | «Կարիճ» | Դորի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.