Ամերիկացի գործարար, ներդրող և բարերար հրեական ծագմամբ From Wikipedia, the free encyclopedia
Շելդոն Ադելսոն (անգլ.՝ Sheldon Gary Adelson[7], օգոստոսի 4, 1933, Բոստոն, Մասաչուսեթս - հունվարի 11, 2021[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]) ամերիկացի միլիարդատեր, գործարար, բարերար[8][9][10][11]։ Համաձայն Ֆորբս ամսագրի՝ նրա կարողությունը 2020 թվականի հուլիսին կազմել է 30,8 միլիարդ դոլար և նրա անունը տեղ է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց 28֊րդ հորիզոնականում[12]։ Եղել է աշխարհի ամենամեծ խաղատան՝ «Las Vegas Sands Corporation»-ի հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենը։
Շելդոն Ադելսոն անգլ.՝ Sheldon Adelson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1933 |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս |
Մահացել է | հունվարի 11, 2021[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ և Roxbury Memorial High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Աշխատավայր | Las Vegas Sands? |
Ամուսին | Միրիամ Ադելսոն[4] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Sheldon Adelson Վիքիպահեստում |
Նրան է պատկանել իսրայելական «Մակոր ռիշոն», «Իսրայէլ Հայոմ» պարբերականները, ինչպես նաև ամերիկյան «Լաս Վեգաս Ռեվիև֊Ժուրնալ» (անգլ.՝ Las Vegas Review-Journal) ամսագիրը[13][14]։
Նա 2007 թվականին հիմնել է «Ադելսոնի հիմնադրամ». մասնավոր բարեգործական կազմակերպությունը, որն առողջապահական և այլ օգնություններ է ցուցաբերել Իսրայելի և հրեա ժողովրդին[15][16]։
Կնոջ՝ Միրիամ Ադելսոնի հետ միասին, Շելդոն Ադելսոնը հանդիսացել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ամենաշատ ներդրում ունեցող հովանավորներից մեկը[17][18]։ Իր նվիրատվությունների չափի և հաճախականության համար Շելդոն Ադելսոնին անվանել են «արքայագործ»[19][20]։ Թրամփի 2016 և 2020 թվականների քարոզարշավներին և 2016 թվականի երդմնակալությանը ամուսիններն ունեցել են զգալի ներդրում[21][22][23][24][25][26]։ Եղել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աջակիցը[27]։
Շելդոն Ադելսոնը ծնվել է 1933 թվականին, Բոստոնում գտնվող Դորչեսթր թաղամասում ապրող աղքատի ընտանիքում։ Հայրն արմատներով եղել է հրեա[28][29], աշխատել է որպես տաքսու վարորդ։ Մայրն ԱՄՆ է գաղթել Անգլիայից, աշխատել է տրիկոտաժի խանութում[30]։
Շելդոնն իր առաջին գումարն աշխատել է 12 տարեկանում՝ փողոցներում թերթեր վաճառելով։ Հետագայում վարձել է մի քանի դեռահասների, որոնք թերթեր են վաճառել քաղաքի մարդաշատ վայրերում, իսկ ինքն ունեցել է իր տոկոսները։
Հետագայում աշխատել է որպես հիփոթեքային բրոքեր, ձեռնարկատեր, ներդրումային փորձագետ, ֆինանսական խորհրդատու և ստեղծել մոտ 50 տարբեր ընկերություն։ 1970-ական թվականներին նա առաջինն էր Լաս Վեգասում, որը բացել է «COMDEX» համակարգչային արդյունաբերության ամենամյա ցուցահանդես։
1988 թվականին Ադելսոնն և իր գործընկերների հետ գնել է Լաս Վեգասի հանրահայտ «The Sands Hotel & Casino» խաղատունը, որտեղ հաճախ են հանդես եկել ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրան և հանրաճանաչ «Rat Pack» խումբը։
1995 թվականին «COMDEX»ը 862 միլիոն դոլարով վաճառվել է ճապոնական «SoftBank Corporation» ընկերությանը։ Այդ գումարից ավելի քան 500 միլիոնը բաժին է հասել է Ադելսոնին։
Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ֊ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 14֊ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ[31]։ Այդ որոշմանը աջակցել են Ադելսոն զույգը։ Նախկին դեսպանատան նստավայրը, որը գտնվում է Հերցլիայում, Թել Ավիվի մոտ, այժմ դատարկ է։ Հետագայում Ադելսոնները գնել են այն ռեկորդային գնով՝ 67 միլիոն դոլարով։ Նույն թվականին Ամերիկայի նախագահը Միրիամ Ադելսոնին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով[32][33]։
Շելդոն Ադելսոնը մահացել է 2021 թվականի հունվարի 11-ին՝ ոչ հոջկինյան լիմֆոմա հիվանդության բուժման ընթացքում առաջացած բարդություններից[34][35]։
2004 Ադելսոնը 265 միլիոն դոլար է ներդրել Մակաոյում խաղատների կառուցման համար։
2006 թվականին Ադելսոնը 25 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Birthright Israel» կրթական նախագծին։ Նախագիծն իրականացնում է 18-ից 32 տարեկան հրեական արմատներով մարդկանց տասնօրյա շրջագայություն դեպի Իսրայել[36]։
2007 թվականին նրա հանգանակությամբ ստեղծվել է Թել Ավիվի համալսարանի բժշկական հետազոտությունների կենտրոնը[37]։
1970-ական թվականներին Շելդոն Ադելսոն իր կնոջ՝ Սանդրայի և նրա երեք երեխաների՝ Միտչելի, Գարիի և Շելլիի հետ ապրել է Մասաչուսեթսում[38]։ Երեխաներին Ադելսոնը որդեգրել է մանուկ հասակից[38]։ Զույգը բաժանվել է 1988 թվականին[39]։
1991 թվականին Շելդոն Ադելսոնն ամուսնացել է իսրայելա-ամերիկացի բարերար, բժիշկ Միրիամ Օչշորնի հետ։ 1993 թվականին նրանք Ռոքֆելլերում հիմնադրել են հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարի կենտրոն և հետազոտական կլինիկա, իսկ 2000 թվականին ամուսինները Լաս Վեգասում հիմնել են Դոկտոր Միրիամի և Շելդոն Գ. Ադելսոնի հետազոտական կլինիկան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.