From Wikipedia, the free encyclopedia
Շարլոտա Պերելի (իրական անունը՝ Աննա Ջենի Շարլոտա Նիլսոն, հոկտեմբերի 7, 1974[1], Hovmantorp), շվեդ երգչուհի և դերասանուհի։ 1999 թվականին ներկայացրել է Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Take Me to Your Heaven» երգով։ Զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ հաղթանակ բերելով իր երկրին։
Շարլոտա Պերելի | |
---|---|
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Charlotte Perrelli |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Anna Jenny Charlotte Nilsson |
Նաև հայտնի է որպես | Charlotte Nilsson |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1974[1] (50 տարեկան) Hovmantorp |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ և դիսկո |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Անդամակցություն | Anders Engbergs? և Wizex? |
Կայք | charlotteperrelli.com |
Charlotte Perrelli Վիքիպահեստում |
13 տարեկանում միացել է «Խովմանտորպ» պարային թիմին։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Վեկշյո, որտեղ հաճախել է կատարողական արվեստի դպրոց։ Նա նաև դարձել է «Kendix» խմբի մենակատար։ Ավելի ուշ նա երգել է «Anders Engbergs» խմբում, սակայն երկու ալբոմ թողարկելով, նա թողնում է թիմին՝ միանալով «Wizex» անսամբլին։ 1998 թվականին խումբը առաջադրվել է շվեդական երաժշտական մրցանակի «Mot nya mål» ալբոմի համար, իսկ «Tusen och en natt» ալբոմը դարձել է «Ոսկե սկավառակ»։ 1997-1998 թվականներին Շարլոտան մասնակցել է շվեդական «Vita lögner» («Սպիտակ սուտ») օպերային, հանդես գալով 20 դրվագներում[2]։
1999 թվականին հաղթել է «Մելոդիֆեստիվալեն» երաժշտական մրցույթում, ապա Երուսաղեմում տեղի ունեցած Եվրատեսիլ 1999 երգի մրցույթում՝ «Take Me to Your Heaven» երգով։ Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթելուց հետո Շարլոտան դարձել է բավական հայտնի։ Նա համերգային շրջագայություն է ունեցել Եվրոպայում և Միջին Արևելքում, ինչպես նաև թողարկել է իր առաջին՝ «Charlotte» (1999) կոչվող սոլո ալբոմը։
2001 թվականին թողարկել է երկրորդ ալբոմը՝ «Miss Jealousy», որը ներառում է «You Got Me Going Crazy» սինգլը։ 2003 թվականին Շարլոտան դարձավ եվրատեսիլի շվեդական ընտրական փուլի հաղթողը։ Նույն տարվա ապրիլին նա մասնակցում է շվեդական արտադրության «Հիսուս Քրիստոս գերաստղ»-ին։ Սեպտեմբերին թողարկվեց «Broken Heart» սինգլը, իսկ 2004 թվականի հունիսին թողարկվեց երրորդ «Gone Too Long» կոչվող ալբոմը։
Հաջող դեբյուտային ելույթից հետո նրան արդեն հրավիրում են Եվրատեսիլ 2004 երգի մրցույթի ազգային ընտրությանը, իսկ TV4 հեռուստաալիքը Շարլոտային հրավիրում է ստեղծել իր սեփական շոուն։ Նա կազմակերպում է «Super Troupers» մանկական երաժշտական ծրագիրը։
2007 թվականի մայիսին Շարլոտան մասնակցել է «Nordic Preview Show»-ին, քննարկել «Եվրատեսիլ 2007 երգի մրցույթ»-ի մասնակիցներին` որպես Շվեդիայի փորձագետ։ Մինչ այդ նա արդեն 2005 թվականին փորձագիտական հանձնաժողովի անդամ էր։
Մարտի 15 երկրորդ անգամ հաղթել է Մելոդիֆեստիվալենը ստացել է իրավունք մասնակցելու Բելգրադում կայանալիք Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին։ Մարտի 14-ին նկարահանվել է «Hero» երգի տեսահոլովակը, իսկ հետո մեկնել է նոր երգերը ներկայացնող շրջագայությունների։ Նա մրցույթի ֆավորիտներից մեկն էր, սակայն զբաղեցրեց ընդամենը 18-րդ տեղը, հավաքելով 47 միավոր[3]։ Միևնույն ժամանակ, նոր «Hero» ալբոմը զբաղեցրել է երրորդ տեղը Շվեդիայի չարթերում[4]։
Եվրատեսիլից հետո կոմպոզիտոր Ռոբերտ Ուելսի հետ միասին երգչուհին մասնակցեց «Rhapsody in Rock» շոուին, այնուհետև հանդես է եկել Պեկինի ամառային օլիմպիական խաղերում։ Նաև Չինաստանում թողարկվել է նրա «Hero» ալբոմը։
Աշնան ընթացքում Շարլոտան աշխատել է Սուրբ ծննդյան «Rimfrostjul» ալբոմի վրա, որը լույս է տեսել նոյեմբերի 10-ին։ Նա նաև հանդես է եկել մի քանի շոուերում, այդ թվում`«Sommarkrysset», «Victoriadagen» և «Nationaldagen»: Հոկտեմբերի 31-ին նա հրավիրվեց «Idol 2008» շոուին, որպես ժյուրի։ Նոյեմբերին և դեկտեմբերին նա հանդես եկավ Շվեդիայում Սուրբ Ծննդյան համերգների ժամանակ՝ նոր ալբոմի երգերով։ 2009 թվականի սկզբին նա ուղևորվեց Մինսկ և Պեկին։ 2009 թվականի փետրվարին Մարտին Ստենմարկի հետ միասին հանդես եկավ Մելոդիֆեստիվալեն 2009 թվականի երրորդ կիսաեզրափակիչում «En ny tid» տեսահոլովակով։
2009 թվականի հուլիսին երգչուհին հայտարարել էր իր պլանների մասին՝ թողարկել նոր ալբոմ 2010 թվականին։
2003-2009 թվականներին Շարլոտան ամուսնացել է ռեստորանատեր Նիկոլայ Ինգոսոյի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում Շարլոտան ունեցավ երկու որդի՝ Անջելո Մատեո Պերելի (ծնված 2004 թվականի հունվարի 8-ին) և Ալեսիո Ռոբեչտո Պերելի (ծնված 2005 թվականի հոկտեմբերի 17-ին)։
2012 թվականից Շարլոտան պաշտոնապես ամուսնացել է Անդերս Ժենսենի հետ։ Ամուսնությունից հետո ծնվում է երրորդ որդին` Ադրիան Ռոմեո Պերելի-Յենսենը (ծնված 2003 թվականի հուլիսի 30-ին)։
Ալբոմի մասին | Սինգլներ |
---|---|
Charlotte
|
|
Miss Jealousy
|
|
Gone too long
|
|
I din röst
|
|
Hero
|
|
Rimfrostjul (Սուրբ ծննդյան ալբոմ)
|
|
The Girl
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.