![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Syntactic_Structures_Front_Cover_%25281957_first_edition%2529.jpg/640px-Syntactic_Structures_Front_Cover_%25281957_first_edition%2529.jpg&w=640&q=50)
Շարահյուսական կառույցներ
From Wikipedia, the free encyclopedia
Շարահյուսական կառույցներ, լեզվաբանության մեջ ազդեցիկ աշխատանք՝ գրված ամերիկացի լեզվաբան Նոամ Չոմսկու կողմից, որն ի սկզբանե հրատարակվել է 1957 թվականին։ Սա վերջինիս ուսուցչի՝ Զելիգ Հարիսի փոխակերպման-սերող (տրանսֆորմացիոն-գեներատիվ) քերականության մոդելի մշակումն է[1][2][3]։ Մոտ հարյուր էջանոց կարճ մենագրություն է։ Չոմսկու այդ աշխատանքը համարվում է 20-րդ դարի ամենանշանակալի ուսումնասիրություններից մեկը[4][5]։ Այն պարունակում է այժմյան հայտնի նախադասությունը՝ «Անգույն կանաչ գաղափարները կատաղած քնած են»[6], որն առաջարկում է Չոմսկին որպես քերականորեն ճիշտ կազմված նախադասություն, սակայն այն չունի հասկանալի իմաստ։ Ուստի Չոմսկին պնդում է, որ շարահյուսությունը (նախադասության կառուցվածքների ուսումնասիրությունը) անկախ է իմաստաբանությունից (իմաստի ուսումնասիրությունը)[7][Նշում 1]։
Շարահյուսական Կառույցները անգլ.՝ Syntactic Structures | |
---|---|
![]() Բնական լեզվի շարահյուսություն | |
Հեղինակ | Նոամ Չոմսկի |
Տեսակ | work of science? |
Ժանր | լեզվաբանություն և նոնֆիքշն |
Թեմա | շարահյուսություն և transformational grammar? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | փետրվար 1957 |
Էջեր | 117 |
Նախորդ | Լեզվաբանական տեսության տրամաբանական կառուցվածքը |
Հաջորդ | Շարահյուսության տեսության ասպեկտները |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Walter de Gruyter |
Հրատարակման տարեթիվ | փետրվար 1957 |
Հիմնվելով դասախոսական գրառումների վրա, որն արել էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի[Նշում 2] ուսանողների համար՝ Չոմսկու առաջին գիրքը ներկայացնում էր վաղ սերող (գեներատիվ) քերականության ժամանակակից զարգացումները[Նշում 3]։ Շարահյուսական մոտեցումը ամբողջովին ձևական էր՝ հիմնված խորհրդանշանների և կանոնների վրա։ Որպես հիմք Չոմսկին օգտագործում է արտահայտության պլանի կանոնները, ըստ որոնց՝ նախադասությունը բաժանում են ավելի փոքր մասերի։ Սրանք զուգորդվում են նոր տեսակի կանոններով, որոնք Չոմսկին անվանել է «փոխակերպումներ»։ Այս գործընթացը առաջացնում է նախադասության տարբեր կառուցվածքներ[8]։ Կրկնելով դանիացի լեզվաբան Լուի Ելմսլևի[1] կողմից առաջադրված հասկացությունները՝ Չոմսկին պնդեց, որ սահմանափակ կանոնները առաջացնում են[9][Նշում 4] տվյալ լեզվի բոլոր քերականական նախադասությունները, որոնք անթիվ-անհամար են[10][11]։ Ավելի ուշ սա մեկնաբանվեց՝ ասելով, որ ուսումնասիրության այս ձևը գնահատում է մտքում լեզվի բնածին տեղը ուրիշ լեզվի նկատմամբ, որպես սովորած վարքագիծ[Նշում 5], չնայած այսպիսի գաղափարները հստակ նշված չեն գրքում[12]։ Ի տարբերություն Չոմսկու՝ Ելմսլևը և այլ եվրոպացի լեզվաբաններ սերող մոտեցումը համարել են ոչ հոգեբանական[2][13]։
Երբ Չոմսկին դեռ հայտնի գիտնական չէր[Նշում 6], «Շարահյուսական Կառույցները» կարևոր ազդեցություն ունեցան գիտելիքի, մտքի և հոգեբանական գործընթացների ուսումնասիրության վրա՝ դառնալով ազդեցիկ աշխատանք ճանաչողական գիտության ոլորտի ձևավորման գործում[14]։ Այն նաև էապես ազդել է համակարգիչների և ուղեղի հետազոտությունների վրա[Նշում 7]։ Այս գիրքը, ի վերջո, Չոմսկուն դարձրեց հայտնի որպես հանրակենսաբանության հիմնադիրներից մեկը[15][16]։ «Շարահյուսական կառույցների» հռչակի մեկ այլ պատճառն այն էր, որ Ելմսլևը մահացավ 1965 թվականին, որից հետո սերող քերականագետներին պարզ չէր տեսության ծագումը[1][17]։ Որոշ մասնագետներ կասկածի տակ են դնում Չոմսկու տեսությունը՝ համարելով, որ թյուր կարծիք է նկարագրել լեզուն որպես կատարյալ համակարգ։ Նրանք նաև ավելացնում են, որ դա ավելի քիչ արժեք է տալիս տվյալների հավաքմանը և փորձարկմանը[Նշում 8]։ Այնուամենայնիվ, Ամերիկյան լեզվաբանությունը «Շարահյուսական կառույցների» արդյունքում 20-րդ դարի երկրորդ կեսին փոխեց իր ընթացքը։