Շատո Ֆրոնտենակ (ֆր.՝ Château Frontenac), Քվեբեկ քաղաքում գտնվող հյուրանոց՝ միջնադարյան ֆրանսիական ամրոցի (շատո) ոճով։ 1981 թվականին ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական վայրերի ցուցակում[6]։
Տեսակ | հյուրանոց և հյուրանոցի շենք |
---|---|
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Լա Սիտե-Լիմուալու |
Ճարտարապետական ոճ | châteauesque? |
Հարկեր | 18 |
Մասն է | Հին Քվեբեկ |
Սեփականատեր | Ֆեյրմոն հյուրանոցներ և հանգստյան տներ[1] |
Սպասարկող | Ֆեյրմոն հյուրանոցներ և հանգստյան տներ |
Հիմնադրված է | 1893[2] |
Բացված | դեկտեմբերի 18, 1893 |
Ճարտարապետ | Bruce Price? և Daniel John Crighton?[3] |
Ժառանգության կարգավիճակ | Կանադայի ազգային պատմական վայր[4] և part of a Quebec heritage property?[5] |
Պաշտոնական կայք |
Ամրոցը նախագծվել և կառուցվել է ամերիկացի ճարտարապետ Բրյուս Փրայսի կողմից «Կանադական խաղաղօվկիանյան երկաթուղի» ընկերության պատվերով։ Բացվել է 1893 թվականին։ Հյուրանոցի կենտրոնական աշտարակը և համեմատաբար նոր կառույցները նախագծվել են հետագայում Ուիլյամ Սազերլենդ Մաքսվելի կողմից։ 1926 թվականին հյուրանոցը ստացավ վերջնական տեսքը։ 1943 թվականին Քվեբեկյան համաժողովի շրջանակներում հյուրանոցում բանակցել են Ուինսթոն Չերչիլը և Ֆրանկլին Ռուզվելտը։
Ամրոցը կոչվել է Ֆրոնտենակ՝ ի պատիվ կոմս Լուի դե Բյուադ դե Ֆրոնտենակի, ով 17-րդ դարի վերջին եղել է Նոր Ֆրանսիայի գաղութի նահանգապետը և համարվում է Կանադայի հիմնադիրը։
Ամրոցը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի բարձրադիր ափին՝ Դիամանտ հրվանդանի վրա։ Հյուրանոցի վերին հարկի բնակիչները կարող են տեսնել ոչ միայն գետը, այլև նրա ընդարձակ հովիտը՝ մի քանի տասյակ կիլոմետրով։
2001 թվականին հյուրանոցը գնել է Legacy REIT ընկերությունը 185 միլիոն դորարով։ Ավելի ուշ՝ 2011 թվականին, հյուրանոցը գնել է Ivanhoé Cambridge ընկերությունը, որը իրականացրել է վերականգնողական աշխատանքներ՝ մոտ 75 միլիոն դոլար արժողությամբ[7][8]։
Շատո-Ֆրոնտենակ հյուրանոցը համարվում է ամենաշատ լուսանկարվող հյուրանոցն աշխարհում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.