Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի (ֆր.՝ Charles Théodore Henri De Coster, օգոստոսի 20, 1827(1827-08-20)[1][2][3][…] կամ օգոստոսի 27, 1827(1827-08-27)[4][5], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[6][5] - մայիսի 7, 1879(1879-05-07)[7][1][2][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա[6] և Բրյուսել, Բելգիա[5]), բելգիացի գրող՝ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպի հեղինակը։

Արագ փաստեր Շառլ դը Կոստեր, Ծննդյան անուն ...
Շառլ դը Կոստեր
Thumb
Ծննդյան անունֆր.՝ Charles-Theodore-Henri De Coster
Ծնվել էօգոստոսի 20, 1827(1827-08-20)[1][2][3][…] կամ օգոստոսի 27, 1827(1827-08-27)[4][5]
ԾննդավայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն[6][5]
Վախճանվել էմայիսի 7, 1879(1879-05-07)[7][1][2][…] (51 տարեկան)
Վախճանի վայրԻքսել, Բրյուսել, Բելգիա[6] կամ Բրյուսել, Բելգիա[5]
ԳերեզմանIxelles Cemetery[8]
Մասնագիտությունգրող, լրագրող և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան
ԱնդամակցությունLes Vrais Amis de l'Union et du Progrès Réunis? և Մասոնականություն
 Charles De Coster Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Դը Կոստերը ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին, Մյունխենում, ուր նրա հայրը Հռոմի պապի դեսպանի մոտ պաշտոնյա էր։ Կյանքի առաջին տարիները նա անցկացրեց Մյունխենում։ 1833 թվականից նրա ծնողները տեղափոխվել էին հայրենիք և հաստատվել Բրյուսելում։ Հայրը շուտ է մահացել և դը Կոստերը ունեցել է զրկանքներով լի պատանեկություն։ 17 տարեկանից պաշտոնավարել է Բրյուսելի մի բանկում և ազատ ժամերին զբաղվում է գրելով։ 1850 թվականին մտել է համալսարան, որը ավարտելուց հետո պետական արխիվում պաշտոն է ստանձնել։ Արխիվային նյութերը ուսումնասիրելով ծանոթացել է Բելգիայի պատմությանը և ֆրանսիական հին լեզվին։ Հետագա տարիներին լույս է ընծայել «Ֆլամանդական լեգենդներ» և «Բրաբանտական պատումներ» գրքերը, որոնք մեծ հաջողություն չունեցան։ 1867 թվականին լույս տեսավ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպը, որի վրա աշխատել էր տասը տարի։

Մահացել է 1879 թվականի մայիսի 7-ին, մենակ և կարիքավոր վիճակում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.