Շառլոտթաուն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շառլոտթաուն (անգլ.՝ Charlottetown), Կանադայի ամենափոքր նահանգ՝ Էդուարդ արքայազնի կղզու մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շառլոտթաուն | |||||
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Համայնք | Queens County? | ||||
Հիմնադրված է | 1764 թ. | ||||
Մակերես | 44,33 կմ² | ||||
ԲԾՄ | 49 մետր | ||||
Բնակչություն | ▲38 809 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−4 և UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 902 | ||||
Փոստային դասիչ | C1A | ||||
Պաշտոնական կայք | charlottetown.ca(անգլ.) | ||||
| |||||
Նախկինում քաղաքի տեղում հնդկացիական միկմակի ցեղի բնակավայրն էր։ 1720 թվականին Լուիսբուրգի աքադները ամրոց են հիմնել, որը ստացել է Պորտ լա Ջոյ անվանումը։ Գեորգ թագավորի պատերազմի ժամանակ կղզում իջևանել է բրիտանական զորքը, բայց ֆրանսիացիների հակագրոհի ժամանակ նրանք ջախջախվել են։
1758 թվականի օգոստոսին Ֆրանս-հնդկացիական պատերազմի ընթացքում ամրոցը անցել է անգլիացիների հսկողության տակ, իսկ ֆրանսիական բնակչությանը արտաքսել են (ընդ որում բնակչության մեծ մասը արտաքսման ժամանակ զոհվել են)։ Այս իրադարձությունները աքադացիների ցեղասպանության առիթ հանդիսացան, որը կազմակերպել էր Բրիտանական կայսրությունը՝ Յոթնամյա պատերազմում հաղթելուց հետո։ Շառլոտթաունը, որը կոչվել է ի պատիվ Գեորգ 3-րդի կնոջ և Վիկտորիա թագուհու ապագա տատի՝ Շառլոտա Մեկլենբուրջ Ստրելիկցու պատվի, հիմնադրվել է 1764 թվականին։ 1775 թվականին, ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ քաղաքը կողոպտվել էր ամերիկյան նավակազմի կողմից, որը տեղավորված էր Մասսաչուսեթսում։ Շառլոտթաունը պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1855 թվականի ապրիլի 17-ին, այդ ժամանակ քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 6,5 հազար մարդ։
1864 թվականին Շառլոտթաունում կայացել է Հյուսիսային Ամերիկայում բրիտանական գաղութների պատգամավորների կոնֆերանսը, որը սկիզբ դրեց Կանադայի կոնֆեդերացիայի ստեղծմանը[2]։ Էդուարդ արքայազնի կղզին Կանադային միացել է 1873 թվականին, Շառլոտթաունի հետ, որպես մայրաքաղաք։ 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի տնտեսական զարգացումը կապված էր ձկնորսության և նավաշինության հետ։ 20-րդ դարում այդ ճյուղերը աստիճանաբար անկում ապրեցին, 1980-ական թվականների կեսին դրանց տեղը ամբողջությամբ զբաղեցրել են ֆինանսական բաժինը և ծառայությունների ոլորտը։ 20-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքներում ընթացող գործընթացների նմանությանը զուգահեռ, կանադական քաղաքներում շնորհիվ ռասսայական փոքրամասնության համեմատաբար քիչ բաժնին, հաջողվեց խոսափել սպիտակների փախուստից և քաղաքների կենտրոնները առանձնաթաղերի վերածումից։
Քաղաքը տեղակայված է նավահանգստի մոտ, որը երեք գետերի միախառնման տեղում է, Նորտամբերլենդ նեղուցի ափին, և ունի V-աձև տեսք, որի սուր կողմը ուղղված է դեպի հարավ[3]։ Կլիման բարեխառն ծովային է։ Ձմռանը հաճախ ձնհալներ և ձյան տեղումներ են լինում։ Ամռանը հաճախ անձրևոտ է և ամպամած։ Կզղու կլիմայի վրա մեծ ազդեցություն է գործում Ատլանտյան օվկիանոսը։
Հունվար-փետրվար ամիսներին ջերմաստիճանը շուրջ −7 °C է, հուլիս-օգոստոս ամիսներին՝ +17-+18°С:
2011 թվականի վիճակագրական տվյալների համաձայն քաղաքում ապրում էր 34 562 մարդ, արվարձանների հետ՝ 61 210 մարդ։
Բնակչության ռասսայական կազմը՝
Քաղաքի բնակչության 2/3 մասը կելտ վերաբնակիչների սերունդ են։
Քաղաքաբնակների 91 %-ը քրիստոնյա են, մեծամասնությունը՝ կաթոլիկներ և բողոքականներ։
Քաղաքացիների միջին տարիքը 41,3 տարեկանն է։ Մեկ հոգու տարեկան եկամուտը՝ 29 710 կանադական դոլար է։
Հանցավորության մակարդակը ամենացածրն է՝ ինչպես Կանադայի նահանգների մայրաքաղաքների, այնպես էլ նահանգների ամենախոշոր քաղաքների հետ համեմատության մեջ։
Շառլոտթաունի տնտեսության հիմքը պետական բաժինն է։ Կառավարության տարբեր մակարդակի բաժինները, ինչպես նաև դրան պատկանող կրթական և առողջապահական հաստատությունները ստեղծում են քաղաքի աշխատավայրերի ավելի քան 2/3 մասը։
Մասնավոր բաժնում մեծ դեր է ունի զբոսաշրջությունը, քաղաքում պահպանվել են 18-19-րդ դարերին պատկանող տեսարժան վայրեր։
Կան փոքր ձեռնարկություններ, առավելապես քիմիայի և կենսատեխնոլոգիայի բնագավառներում։ Շառլոտթաունում է տեղակայված Prince Edward Air-ի շտաբակայանը։
Շառլոտթաունի օդանավակայանը (IATA: YYG, ICAO: CYYG), գտնվում է քաղաքից 6 կմ հյուսիս, տարվա ընթացքում սպասարկում է շուրջ 290 հազար ուղևորների (2010)։ Մշտական չվերթները իրականացվում են՝ Օտտավա, Մոնրեալ, Գալիֆակ և Տորոնտո։ Սեզոնային՝ Նյու Յորք, Վարադերո, Սամանու և Պունտա Կանու։
Մի ժամանակ Շառլոտթաունը կղզու երկաթուղային գծի կենտրոնն էր, բայց 20-րդ դարի կեսերից այն անկում է ապրել, իսկ 1989 թվականին վերջնականապես ապասարքավորվել է։
Քաղաքը և ամբողջ կղզին Կանադայի խճուղու հետ կապված են Կոնֆեդերացիայի կամրջով, Նորտամբերլենդ նեղուցի վրայով։
20-րդ դարի ընթացքում քաղաքում հասարակական տրանսպորտի համակարգ մտցնելու մի քանի փորձեր են ձեռնարկվել, բայց որոշ ժամանակա անց դրանք դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այժմ գործողCharlottetown Transit -ը սկսել է աշխատել 2005 թվականին, և կազմված է 7 ավտոբուսային երթուղիներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.