Շախմատի հավակնորդների մրցաշար 2020
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատի հավակնորդների մրցաշար 2020, շախմատային մրցաշար, որը սկսվել էր 2020 թվականի մարտի 15-ին և պետք է շարունակվեր մինչև ապրիլի 5-ը։ Մրցաշարն անց էր կացվում Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Մրցաշարի հաղթողը շախմատի աշխարհի թագի համար պետք է մրցեր գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ։ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի սրված իրավիճակի պատճառով ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը մարտի 26-ին հայտարարել է մրցաշարի անորոշ ժամանակով դադարի մասին։ ՖԻԴԵ-ի նախագահը նաև նշել է, որ հավակնորդների մրցաշարը հաստատ ավարտին կհասցնենք այս տարի, հստակ ժամկետի և մրցաշարի անցկացման վայրի մասին որոշում կլինի առաջիկայում, երբ իրավիճակը կայունանա։