Շախմատային օլիմպիադա 2008
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային 38-րդ օլիմպիադան տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 12-ից նոյեմբերի 25-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։
Թիմերը բաղկացած են 4 խաղացողներից (գումարած մեկ պահեստային)։ Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, 11 փուլով։
Մրցաշարին մասնակցել է 146 թիմ (Գերմանիան ներկայացրել է 3 թիմ)։
Մրցաշարին մասնակցել է ընդհանուր թվով 729 մասնակից (243 գրոսմայստեր, 132 միջազգային վարպետ, 81 ՖԻԴԵ-ի վարպետ, 22 սպորտի վարպետ)։ Նաև մասնակցել են կանայք՝ 1 գրոսմայստեր, 1 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ։
Խաղացվել է 3024 պարտիա։