![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Chess_Olympiad_Hall_1992_Manila.jpg/640px-Chess_Olympiad_Hall_1992_Manila.jpg&w=640&q=50)
Շախմատային օլիմպիադա 1992
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային 30-րդ օլիմպիադան կայացել է 1992 թվականի հունիսի 7-20-ին, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Սա առաջին օլիմպիադան է, որին մասնակցել է Հայաստանի հավաքականը, և նվաճել է բրոնզե մեդալներ։
Արագ փաստեր Մարզաձև, Երկիր ...
Շախմատային օլիմպիադա 1992
Մարզաձև | շախմատ ![]() | |
---|---|---|
Երկիր | Ֆիլիպիններ ![]() | |
Վայր | Մանիլա ![]() | |
Նախորդ | • Շախմատային օլիմպիադա 1986 • Շախմատային օլիմպիադա 1988 • Շախմատային օլիմպիադա 1990 | |
Հաջորդ | • Շախմատային օլիմպիադա 1994 • Շախմատային օլիմպիադա 1996 • Շախմատային օլիմպիադա 1998 ![]() | |
Հրատարակության համար | 30 ![]() | |
Թվական | 1992 ![]() | |
Սկսած | 7 Հունիսի 1992 ![]() | |
Ավարտված | 25 Հունիսի 1992 ![]() | |
Կազմակերպիչ | Շախմատի միջազգային ֆեդերացիա ![]() | |
Մասնակիցների թիվը | 617 ![]() | |
Հաղթող | Ռուսաստան ![]() | |
Խաղացված խաղերի/մեկնարկների քանակ | 2852 ![]() |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Globe_Chess.jpg/320px-Globe_Chess.jpg)
Օլիմպիադայում հանդես է եկել 102 թիմ (Ֆիլիպինները հանդես է եկել 3 թիմով, իսկ Եմենի և Քենիայի հավաքականները պայքարից դուրս են մնացել 3-րդ խաղափուլից հետո)։ Մրցաշարում հանդես է եկել 617 շախմատիստ, որից 117-ը գրոսմայստեր, իսկ 146-ը միջազգային վարպետ։
Խաղացվել է 2852 պարտիա (58 պարտիա չեղյալ է հայտարարվել) շվեյցարական մրցակարգով 14 փուլով։
Տեղերը բաշխվել են.
- Միավորների ընդհանուր քանակով։
- Բուխհոլցի գործակցով
- Թիմային միավորների քանակով
- Բերգերի գործակցով
- Բուխհոլցի պրոգրեսիվ գործակցով