Շախմատային տախտակի ստվերի պատրանք
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային տախտակի ստվերի պատրանք (որոշ աղբյուրներում` Ադելսոնի ստվերի պատրանք[1]), գույնի ընկալման հետ կապված տեսողական խաբկանք, որ հրապարակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Ադելսոնը 1995 թվականին[2]։ 1-ին համարով նկարում պատկերված է շախմատային տախտակ, որի վրա գլան է դրված և որի ստվերն ընկնում է տախտակի վրա։ Առաջին հայացքից թվում է, թե A և B վանդակները տարբեր գույների են։ Սակայն իրականում սև-սպիտակ վանդակները ուղղակի մոխրագույնի տարբեր երանգներ են։ «Սպիտակ» վանդակները ստվերի տակ փաստացիորեն մոխրագույնի հենց նույն երանգն են, ինչ «սև» վանդակները։
Խաբկանքն աշխատում է շախմատի մյուս տախտակների համատեքստում։ A և B նշանակված տախտակները մոխրագույնի նույն երանգով են ներկված, սակայն շրջապատող տախտակների համատեքստում լիովին տարբեր են երևում։