Շագանակենի, իսկական (լատին․՝ Castanea), հաճարազգիների ընտանիքի ծառանման բույսերի ցեղ։

Մանրամասն տեղեկատվություն ՞Շագանակենի, Գիտական դասակարգում ...
Շագանակենի
Thumb
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Լատիներեն անվանում
Castanea



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

Փակել

Կենսաբանական նկարագիր

Thumb
Բուսաբանական նկարազարդումը գրքից О. В. Томе «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Երկարակյաց (500 տարի և ավելի), խոշոր ծառ է, մինչև 35 մ բարձրությամբ և 2 մ տրամագծով։ Սաղարթը՝ գմբեթաձև, խիտ, ուժեղ ճյուղապատված։ Արմատային համակարգը հզոր է և խոր։ Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող, ծաղկաբույլը՝ կատվիկ։

Տերևները՝ խոշոր, հերթադիր, երկար, սրածայր։ Պտուղը ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված գորշավուն պտղապատյանով, պտղամաշկի՝ հաստ, շագանակագույն, մուգ դարչնագույն երանգով։ Պտղամիսը՝ սպիտակ, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար։

Քիմիական կազմ

Պարունակում է օսլա՝ 60%, շաքարներ՝ մինչև 17%, ազոտային նյութեր՝ 8-11%, ճարպեր՝ 2% և ավելի, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու

Կիրառում

Պտուղներն օգտագործվում են թարմ և եփած վիճակում, հրուշակեղենի արտադրությունում՝ որպես սուրճի սուրոգատ, բնափայտը՝ ատաղձագործության, կահույքի և խառատային արտադրությունում, շինարարության մեջ։ Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են դաբաղանյութերով և ներկանյութերով։ Խոնավասեր բույս է։

Մշակում

Բազմանում է պատվաստով, մացառներով և սերմերով։ Պատվաստված բույսերը բերք են տալիս 5-10-րդ, իսկ սերմնաբույսերը՝ 10-15-րդ տարում։ 50 տարեկանում բերքատվությունը՝ մինչև 1 տ/հա։ Լավ է աճում թթու, գորշ և միջին խոնավության հողերում։

Տեսակներ

Մանրամասն տեղեկատվություն Դասակարգում, Երկիր ...
Ամենաշատ շագանակ արտադրող երկրները ըստ տարիններ
(տոննա)
Դասակարգում Երկիր 2009 2010 2011
1{{{2}}} Չինաստան1,550,0001,620,0001,700,000
2{{{2}}} Թուրքիա61,69759,17160,270
3{{{2}}} Իտալիա50,87248,81057,493
4 Հարավային Կորեա75,91168,63055,780
5{{{2}}} Բոլիվիա53,57753,57753,577
6{{{2}}} Հունաստան14,00020,90021,500
7 Ճապոնիա21,70023,50019,100
8{{{2}}} Պորտուգալիա24,30522,35018,271
9{{{2}}} Հյուսիսային Կորեա10,2019,62811,000
10{{{2}}} Իսպանիա10,00010,00010,000
World1,890,1791,954,6232,022,831
Source: UN Food & Agriculture Organization[1]
Փակել

Հայտնի է 14 տեսակ, որոնք աճում են Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Չինաստանում, Միջերկրածովյան երկրներում։

  • Castanea crenata Sieb. & Zucc.
  • Castanea dentata Borkh.
  • Castanea ×fleetii A.Camus,
  • Castanea henryi (Skan) Rehder & E.H.Wilson
  • Castanea mollissima Blume
  • Castanea ×neglecta Dode
  • Castanea ozarkensis Ashe
  • Castanea pumila (L.) Mill.
  • Castanea sativa Mill.
  • Castanea seguinii Dode

Դասակարգում

Տաքսոնոմիա

Շագանակենի դասը մտնում է հաճարազգիների ընտանիքի մեջ։

  ավելի քան 7 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելի քան 3 տեսակ (համաձայն APG II Համակարգի)  
         
  կարգ Հաճարազգիներ     Castaneoideae ենթաընտանիք     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Հաճարազգիների Հաճարազգիներ ընտանիքի     դաս Շագանակենի    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 1 ենթաընտանիք Fagoideae   f2
     

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.