Շագանակագեղձի բարորակ գերաճ
From Wikipedia, the free encyclopedia
Շագանակագեղձի բարորակ գերաճ (ՇԲԳ), անվանում են նաև շագանակագեղձի ադենոմա (ՇԱ) կամ ադենոֆիբրոմիոմատոզ հիպերպլազիա, իրենից ներկայացնում է շագանակագեղձի բարորակ նորագոյացություն, որը զարգանում է գեղձային էպիթելից կամ շագանակագեղձի ստրոմայից։ ՇԲԳ-ի հանգույցները աստիճանաբար աճելով սեղմում են միզուկի պրոստատիկ հատվածը և առաջացնում միզարձակության խանգարումներ։ ՇԲԳ-ն ոչ քաղցկեղային հիվանդություն է, որևէ կապ չունի քաղցկեղի հետ և քաղցկեղի չի վերածվում։
Արագ փաստեր Շագանակագեղձի բարորակ գերաճ, Տեսակ ...
Շագանակագեղձի բարորակ գերաճ | |
---|---|
Ձախ կողմում պատկերված է նորմալ շագանակագեղձը, իսկ աջ կողմում շագանակագեղձի բարորակ գերաճը | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
ՀՄԴ-9 | 600 |
ՀՄԴ-10 | N40 |
Benign prostatic hyperplasia Վիքիպահեստում |
Փակել