![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Chablis_bottle_and_wine.jpg/640px-Chablis_bottle_and_wine.jpg&w=640&q=50)
Շաբլի (գինի)
From Wikipedia, the free encyclopedia
Շաբլի (ֆր.՝ Chablis), գինեգործության տարածաշրջան կենտրոնական Ֆրանսիայում (հյուսիսային Բուրգունդիա), տեղակայված է համանուն քաղաքի տարածքում, ինչպես նաև չոր սպիտակ գինու անվանում, որը մշակվում է այդ տարածաշրջանում։ Շաբլի տարածաշրջանի կարևոր բնութագրիչ է հանդիսանում խաղողի շարդոնե առաջատար տեսակը (շաբլի գինի պատրաստելու համար օգտագործվում է բացառապես շարդոնե խաղողը)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Chablis_bottle_and_wine.jpg/640px-Chablis_bottle_and_wine.jpg)
Տարածաշրջանի զով կլիման (գտնվում է արդյունաբերական խաղողագործության գոտու հյուսիսային սահմանին) և կրաքարային հողերն ապահովում են շաբլիում թթվայնության և մրգային նոտաների համեմատաբար ցածր քանակը (համեմատած ավելի տաք շրջաններում աճեցված շարդոնեի գինիների հետ)[1]։ Սովորաբար շաբլին գունատ դեղին է՝ թեթև կանաչավուն երանգով։ Ըստ գինու համտեսողների՝ շաբլին առանձնանում է թարմությամբ, թեթևությամբ, ամբողջական համով և հարստությամբ, այս տեսակի գինին շատ հարմար է հնեցման համար[2]։ Սոմելյեները խորհուրդ են տալիս շաբլին օգտագործել ծովամթերքի (հատկապես ոստրեներ), սերուցքային սոուսով ձկների, ֆուա-գրայի, շոգեխաշած նապաստակի և թռչնամսի հետ[3][4]։