Շաբլայի փարոս
From Wikipedia, the free encyclopedia
Շաբլայի փարոս (բուլղար․՝ Шабленски фар), Բուլղարիայի Դոբրիչ մարզի Շաբլա քաղաքից արևելյան ուղղությամբ հինգ կիլոմետր հեռավորության վրա, Սև ծովի ափին գտնվող փարոս։ Կառուցվել է օսմայան տիրապետության ժամանակաշրջանում՝ 1856 թվականին և ամենահինն ու ամենաբարձրն է Բուլղարիայում[2]։ Փարոսը փաստորեն բարձրացվել է այնտեղ, ուր ներկայումս Բուլղարիայի ծայր արևելյան կետն է[3]։ Այն հանձնվել է Բուլղարիայի ռազմածովային ուժերին՝ ի տնօրինություն։