From Wikipedia, the free encyclopedia
Նրբագեղ բառերի այգի (ճապոներեն՝ 言の葉の庭, կոմոնոհա նո նիվա) լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծվել է CoMix Wave Films ստուդիայում։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը եղել է Մակոտո Սինկայը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ափ» փառատոնի ժամանակ, ապրիլի 28ին Ավստրալիայում։ Ֆիլմի վարձույթը Ճապոնիայում սկսել է 2013 թվականի մայիսի 31-ին։ Ի պատիվ այդ իրադարձության NTV ալիքի ընթացքում Սինկայի նախորդ աշխատանքի՝ «Ամպերի ետևում» ֆիլմի հեռարձակման ժամանակ ցուցադրվել է նոր ֆիլմի հինգ րոպեանոց թրեյլերը[3][4]։
Նրբագեղ բառերի այգի ճապ.՝ 言の葉の庭 | |
---|---|
Ժանր | րոմանտիկա, դրամա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | ապրիլի 28, 2013[1] և մայիսի 31, 2013[2] |
Պրեմիերա | մայիսի 31, 2013 թվական |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Մակոտո Սինկաի |
Պրոդյուսեր | Նորիտակա Կավագուծի |
Սցենարիստ(ներ) | Մակոտո Սինկաի |
Օպերատոր | Մակոտո Շինկայ |
Մոնտաժ | Մակոտո Շինկայ |
Տևողություն | 46 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Տակաոն երզում էր ապագայում դառնալ կոշիկի դիզայներ, անձրևային օրերի ժամանակ հնարավորությունը չի կորցնում բացակայել դպրոցից։ Երբ անձրև է գալիս, Տակաոն կանգ է առնում ճապոնական ոճով գեղեցիկ այգում, որտեղ նա սիրում է նկարել կոշիկի ուրվագծեր։ Մի օր անձրևին նա այգում հանդիպում է մի խորհրդավոր կնոջ՝ Յուկինոյին, որը տեսքով նրանից ավելի մեծ է երևում։ Յուկինոն և Տակաոն առաջին անգամը չէ, որ հանդիպում են այգում և խոսում են թեթև թեմաներից, բայց դա լինում էր միայն անձրևային օրերին։ Շուտով նրանք ավելի են մտերմանում, քան ուղակի բարեկամներ, բայց շուտով անձրևային օրերը պետք է վերջանան։
Անիմեի երգը գրել է տաղանդավոր կոմպոզիտոր Դաիսուկե Կասիվան, որը համատեղում է իր երաժշտության մեջ նեոդասական և էմբիենտ։ Դաիսուկե Կասիվան փոխարինեց կեմպոզիտոր Տեմենային այդ նախագծում։
Երգերը կատարում են Նորիյուկի Մակահիրան և Մոտոհիրո Հանան.
Որպես ֆոն ֆիլմում հիմնականում օգտագործվել են Shinjuku Gyoen այգում արված լուսանկարներ[5]։
2013 թվականի օգոստոսի 28-ին «Reanimedia» ընկերությունը հայտարարեց[6], որ ստացվել է Ռուսաստանում ֆիլմը թողարկելու արտոնագիր։ Անիմեն սկավառակի վրա սկավառակի վրա Ռուսաստանում թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.