From Wikipedia, the free encyclopedia
Նոր Հոլիվուդը, որը նաև հայտնի է որպես ամերիկյան նոր ալիք կամ հոլիվուդյան վերածնունդ, շարժում էր ամերիկյան կինոյի պատմության մեջ 1960-ականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբը, երբ հայտնի էր դարձել կինոգործիչների նոր սերունդը։ Դրանք ազդել են արտադրվող ֆիլմերի տեսակների, դրանց արտադրության և շուկայավարման, ինչպես նաև այն ձևի վրա, թե ինչպես են գլխավոր ստուդիաները մոտենում կինոարտադրությանը[1]։ Հոլիվուդյան նոր ֆիլմերում առանցքային հեղինակային դերը ստանձնել է ռեժիսորը, այլ ոչ թե ստուդիան։
«Նոր Հոլիվուդ»-ի սահմանումը տարբեր է՝ կախված հեղինակից․ ոմանք այն սահմանում են որպես շարժում, իսկ մյուսները՝ որպես շրջան։ Ժամանակաշրջանի տևողությունը նույնպես քննարկման առարկա է, ինչպես նաև դրա ամբողջականությունը, քանի որ որոշ հեղինակներ, օրինակ՝ Թոմաս Շատցը, պնդում են, որ Նոր Հոլիվուդը բաղկացած է մի քանի տարբեր շարժումներից։ Այս շարժման մեջ նկարահանված ֆիլմերը ոճականորեն բնութագրվում են նրանով, որ դրանց պատմությունը հաճախ շեղվում էր դասական նորմերից։ Ստուդիայի համակարգի փլուզումից և հեռուստատեսության վերելքից հետո ֆիլմերի առևտրային հաջողությունը թուլացել է։
Նոր Հոլիվուդի վաղ շրջանի հաջողված ֆիլմերից են «Բոնի և Քլայդ», «Շրջանավարտ», «Ռոզմարիի երեխան», «Կենդանի մահացածների գիշեր», «Վայրի ավազակախումբը», մինչդեռ կինովարձույթում ձախողված ֆիլմերը, ինչպիսիք են «Նյու Յորք, Նյու Յորք», «Կախարդ», «Երկնային դարպասներ», «Նրանք բոլորը ծիծաղեցին» և «Մեկ սրտից» ֆիլմերը նպաստել են դարաշրջանի ավարտին։
«Paramount Case»-ից հետո (որով ավարտվել կինոստուդիաների կողմից թատերական ցանցերի ամրագրումը և սեփականության իրավունքը) և հեռուստատեսության հայտնվելը (որտեղ իրենց վաղ տարիներին աշխատել են Ռոդ Սերլինգը, Ջոն Ֆրանկենհայմերը, Պեդի Չայեֆսկին և Սիդնի Լյումետը), որոնք երկուսն էլ լրջորեն թուլացրին ավանդական ստուդիայի համակարգը, հոլիվուդյան ստուդիաները սկզբում օգտագործում էին ուշագրավ տեսարաններ շահութաբերությունը պահպանելու համար։ «Technicolor» տեխնոլոգիան նպաստել է շատ ավելի լայն կիրառությունների, մինչդեռ լայնէկրան պրոցեսները և տեխնիկական բարելավումները, ինչպիսիք են CinemaScope-ը, ստերեոձայնը և ստերեոկինոն (3D), հայտնագործվել էին, որպեսզի պահպանեն նվազող լսարանը և մրցակցեն հեռուստատեսության հետ։ Այնուամենայնիվ, դրանք հիմնականում անհաջող էին շահույթի ավելացման հարցում[2]։ 1957 թվականին «Life» ամսագիրը 1950-ականներն անվանել է «սարսափելի տասնամյակ» Հոլիվուդի համար[3]։
1950-ականներին և 1960-ականների սկզբին Հոլիվուդում գերակշռում էին մյուզիքլները, պատմական էպոսները և այլ ֆիլմեր, որոնք օգտվում էին ավելի մեծ էկրաններից, ավելի լայն կադրերից և բարելավված ձայնից։ Հետևաբար, դեռևս 1957 թվականին դարաշրջանը կոչվել է «Նոր Հոլիվուդ»[3]։ Այնուամենայնիվ, լսարանը շարունակել է նվազել և 1960-ականների կեսերին հասել էր տագնապալի ցածր մակարդակի։ Մի քանի թանկարժեք ձախողումներից հետո՝ ներառյալ «Tora! Tora! Tora!» և «Բարև, Դոլլի» ֆիլմերը, և «Երաժշտության հնչյուններ»-ի հաջողությունը կրկնելու անհաջող փորձերը մեծ ճնշում են գործադրել ստուդիաների վրա[4]։
Երբ 1960-ականներին Baby Boomer-ների սերունդը սկսել է մեծանալ, «Հին Հոլիվուդը» արագորեն կորցրնում էր փողը. ստուդիաները վստահ չէին՝ ինչպես արձագանքել լսարանի շատ փոփոխված պահանջներին։ 1970-ականների կեսերին բոլոր կինոդիտողների 76%-ը մինչև 30 տարեկան էր, որոնց 64%-ը սովորել էր քոլեջ[5]։ Եվրոպական ֆիլմերը՝ և՛ արտ հաուս, և՛ կոմերցիոն (հատկապես Commedia all'italiana, Ֆրանսիական Նոր ալիք, Սպագետի Վեսթերն) և ճապոնական կինոն[6] մեծ աղմուկ էին բարձրացրել Միացյալ Նահանգներում. դժգոհ երիտասարդների հսկայական շուկան կարծես թե արդիական և գեղարվեստական իմաստ էր գտնում Միքելանջելո Անտոնիոնիի «Blowup»-ի նման ֆիլմերում՝ իր հակադարձ պատմողական կառուցվածքով և կնոջ ամբողջական մերկությամբ[7][8]։
Տնտեսական անկման այս շրջանում ստուդիաների հուսահատությունը և թանկարժեք կինոնկարների կորուստները հանգեցրել են նորարարությունների և ռիսկի դիմելու՝ թույլ տալով ավելի մեծ վերահսկողություն երիտասարդ ռեժիսորների և պրոդյուսերների կողմից[9]։ Հետևաբար, փորձելով գրավել այն հանդիսատեսին, որին գերել էին Եվրոպայի «արտ ֆիլմերի» հետ, ստուդիաները վարձել են երիտասարդ կինոգործիչների և նրանց թույլ տվել իրենց ֆիլմերը նկարահանել ստուդիայում համեմատաբար քիչ վերահսկողությամբ։ Նրանցից ոմանք, Ռոջեր Կորմանի ինչպես դերասան Ջեք Նիկոլսոնը և ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչը, ուսուցանվել են «Բ-երի արքա», իսկ մյուսները, ինչպես հայտնի օպերատոր Վիլմոշ Ժիգմոնդը, աշխատել են ոչ այնքան հայտնի Բ-կարգի ֆիլմերի ռեժիսորների համար, ինչպիսին է Ռեյ Դենիս Սթեքլերը, որը հայտնի է 1962 թվականի «Wild Guitar»[10] և 1963 թվականի «The Incredibly Strange Creatures Who Stopped Living and Became Mixed-Up Zombies» սարսափ երաժշտական ֆիլմերով[11]։ 1966 թվականին Կինոարտադրության օրենսգրքի չեղարկումը և 1968 թվականին գնահատման նոր համակարգը (արտացոլելով շուկայի աճող շերտավորումը) հիմք են դրել Նոր Հոլիվուդի համար[12]։
Նոր Հոլիվուդի սերնդի որոշիչ ֆիլմը «Բոննի և Քլայդ»-ն էր (1967)[13]։ Պրոդյուսեր և գլխավոր դերակատար Ուորեն Բիթի և ռեժիսոր Արթուր Փենի գրաֆիկական բռնության և հումորի համադրությունը, ինչպես նաև գրավիչ դժգոհ երիտասարդության թեման հանդիսատեսի հիթն էր դարձել։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման (Էստել Փարսոնս)[14] և լավագույն օպերատորական աշխատանքի համար[15][16]։
Երբ Ջեք Լ. Ուորները՝ Warner Bros.-ի այն ժամանակվա գործադիր տնօրենը, առաջին անգամ տեսել է «Բոննի և Քլայդ»-ի կոպիտ կտրվածքը 1967 թվականի ամռանը, նա ատել է դա։ Warner Bros․-ի ղեկավարները համաձայնել են՝ ֆիլմին տալով աղքատիկ պրեմիերա և սահմանափակ թողարկում։ Նրանց ռազմավարությունը արդարացված է երևացել, երբ «The New York Times»-ի կինոքննադատ Բոսլի Քրոութերը ֆիլմին խիստ գնահատական է տվել։
«Դա կատակերգության էժանագին կտոր է,- գրել է նա,- որը վերաբերվում է այդ ողորմելի, հիմար զույգի զարհուրելի ավերածություններին այնպես, ասես նրանք լի են զվարճանքով և ցնծությամբ, ինչպես ջազային ոճի «Thoroughly Modern Millie» ֆիլմը»։ Մյուս հոդվածները, այդ թվում՝ «Time» և «Newsweek» ամսագրերից, նույնպես անհարգալից էին[17]։
Բռնության և բարոյական արժեքների վերաբերյալ նրա երկիմաստության նկարագրությունը, ինչպես նաև ապշեցուցիչ ավարտը վերացրել են քննադատների բացասական կարծիքները։ Բացասական ակնարկներից մեկից հետո «Time» ամսագիրը նամակներ է ստացել ֆիլմի երկրպագուներից, և ըստ լրագրող Պիտեր Բիսկինդի՝ քննադատ Փոլին Քեյլի ազդեցությունը ֆիլմի դրական ակնարկի վրա (1967 թվականի հոկտեմբեր, «The New Yorker») խրախուսել է մյուս գրախոսներին վերագնահատել ֆիլմը (հատկապես «Newsweek» և «Time» ամսագրերին)[18]։
1967 թվականի դեկտեմբերին «Time» ամսագրի շապիկում նշվում էր ֆիլմը և նորարարությունը Ամերիկյան Նոր ալիք կինոթատրոնում։ Ստեֆան Կանֆերի այս ազդեցիկ հոդվածը պնդում էր, որ «Բոննի և Քլայդ»-ը ներկայացնում էին «Նոր կինոն» իր լղոզված ժանրային գծերի և սյուժեի ու մոտիվացիայի ասպեկտների անտեսման միջոցով, և որ ««Բոննի և Քլայդ»-ը թե՛ գաղափարի, թե՛ կատարման մեջ ջրբաժան պատկեր են, այնպիսին, որը ազդարարում է նոր ոճ, նոր միտում»[8]։ Բիսկինդը նշում է, որ որոշ քննադատների այս ակնարկը և շրջադարձը թույլ են տվել ֆիլմը վերաթողարկելու՝ դրանով իսկ ապացուցելով նրա կոմերցիոն հաջողությունը և արտացոլելով առաջընթացը դեպի «Նոր Հոլիվուդ»[19]։ Այս ֆիլմի ազդեցությունը կարևոր է Ամերիկյան Նոր ալիքը հասկանալու համար, ինչպես նաև այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին դրա զարգացման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.