![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/God_Defend_New_Zealand_manuscript_cropped.jpg/640px-God_Defend_New_Zealand_manuscript_cropped.jpg&w=640&q=50)
Նոր Զելանդիայի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Զելանդիայում կա երկու պաշտոնական հիմն. «God Defend New Zealand» և «God Save the Queen»: Իրավաբանական տեսանկյունից երկուսն էլ իրավահավասար են, սակայն «God Defend New Zealand» օգտագործվում է ավելի հաճախ։ Բացի դրանից, գոյություն ունի մի քանի ոչ պաշտոնական հիմներ, ինչպիսիք են օրինակ «Pokarekare Ana»[1] և «No depression in New Zealand»[2]:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/God_Defend_New_Zealand_manuscript_cropped.jpg/640px-God_Defend_New_Zealand_manuscript_cropped.jpg)
Մինչև 1977 թվականը պաշտոնական հիմն էր համարվում միայն բրիտանական «God Save the Queen» սակայն, ներկայումս այն օգտագործվում է միայն միապետի, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի[3] կամ միապետական ընտանիքի անդամների ներկայությամբ, ինչպես նաև այն օգտագործվում է մի քանի տոների ժամանակ՝ ԱՆԶԱԿ-ի օրվա ժամանակ[4][5]։
«God Defend New Zealand» երգը գրվել է Թոմաս Բրակենի կողմից 1870-ական թվականներին, իսկ 1940-ականներին նորզելանդական կառավարությունը գնեց երգի հեղինակային իրավունքները և դարձրեց այն ազգային երաժշտություն և օգտագործեց այն Նոր Զելադինդիայի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Հետագայում այն օգտագործվեց 1950-ական թվականներին կայացած Բարեկամության խաղերի ժամանակ, ինչպես նաև սկսած 1972 թվականից Օլիմպիական խաղերի ժամանակ։ 1972 թվականի խաղերից հետո բացվեց մի կազմակերպություն, որի հիմանակն նպատակն էր երգին տալ պաշտոնական հիմնի կարգավիճակ[6]։
1976 թվականին Նոր Զելանդիայի կառավորությանը ներկայացվեց հանրագիր ըստ, որի «God Defend New Zealand» պետք է դառնար պաշտոնական հիմն, և միայն 1977 թվականի նոյեմբերի 21-ին ստանալով Եղիսաբեթ II թագուհու թույլատրությունը պետությունում ընդունվեց երկու հիմն։