Նորթ Պլատ
From Wikipedia, the free encyclopedia
Նորթ Պլատ (անգլ.՝ North Platte River), գետ ԱՄՆ Կոլորադո, Վայոմինգ և Նեբրասկա նահանգներում։ Սաութ Պլատ գետի հետ միասին, Միսսուրի գետը թափվող Պլատ գետի երկու բաղադրիչներից մեկն է։ Երկարությունը կազմում է 1152 կմ, ավազանի մակերեսը` 80 031 կմ²[1]։ Ջրի միջին ծախսը՝ Նեբչասկա նահանգի Գաչդեն օկրուգի Լիսկո քաղաքի շրջանում կազմում է 38 մ³/վ[2]։
Նորթ Պլատ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1152 կմ |
Ավազանի մակերես | 80 031 կմ² |
Ջրի ծախս | 38 ± 0,001 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Պլատ |
Կոորդինատներ | 41°06′54″ հս․. լ. 100°40′48″ ամ. ե.HGЯOL |
Հոսող հոսքեր | Sweetwater River?, Laramie River?, Medicine Bow River?, Canadian River?, Encampment River?, Michigan River?, Little Grizzly Creek? և Grizzly Creek? |
Երկրամաս | Վայոմինգ, Նեբրասկա և Կոլորադո |
Ջրահավաք | North Platte River basin? |
Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից՝ Կոլորադո նահանգի հյուսիսում, Ջեքսոն օկրուգի տարածքում։ Ջեքսոն օկրուգում հավաքում է բազմաթիվ լեռնային հոսքեր` հիմնականում ձյան սնուցմամբ, և հոսում է դեպի հյուսիս Նորթհեյթ կանյոնի վրայով՝ Մեդիսին Բոու լեռնաշղթայի արևմտյան սահմանով, հատելով Վայոմինգ նահանգի հետ սահմանը։ Վայոմինգ և Կոլորադո նահանգներում գետը բավական բարակ է և ունի արագ հոսք։ Գետի հյուսիսային հոսքի վրա տեղակայված են Սեմինո և Փասֆայնդեր ջրամբարները։ Սեմինո ջրամբարի շրջանում գետը ընդունում է Մեդիսին Բոու վտակը, իսկ Փասֆայնդեր ջրամբարի շրջանում` Սուիթուոթեր մեծ վտակը։ Գետը՝ երկրորդ ամբարտակից հարավ, հոսքի ուղղությունը փոխում է դեպի հյուսիս-արևելք, հոսելով Գրանիտ Մաունթինս (արևմուտքում) և Լարամի (արևելքում) լեռնաշղթաների միջև։ Կասպեր քաղաքից հարավ գետը շրջվում է դեպի արևելք և հոսում Լարամի լեռնաշղթայի հյուսիսային ծայրամասով։ Դուգլաս քաղաքից փոքր ինչ հյուսիս Նորթ Պլատը շրջվում է դեպի հարավ-արևելք։ Այստեղ գետի վրա են տեղակայված Գլենդո և Հերնսի ջրամբարները։ Ընդունում է Լարամի մեծ վտակը և հատում է Նեբրասկա նահանգի հետ սահմանը, հոսելով Սքոթսբլաֆ և Հիրինգ քաղաքների միջև։ Նեբրասկա նահանգի Քեյտ օգրուգում գետի վրա տեղակայված է Մաք Կոնոգի ջրամբարը։ Ջրամբար ձևավորած Քինգսլեյ ամբարտակը կառուցվել է 1935 և 1941 թվականների միջև։ Ամբարտակից հարավ` համարյա զուգահեռ հոսում է Սաութ Պլատը, ընդ որում որոշ հատվածներում նրանց միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 8 կմ։ Լինկոլն օկրուգի Նորթ Պլատ քաղաքից արևելք՝ միաձուլվում է Սաութ Պլատ գետի հետ։