Նորթհեմփթոնի պայքար
From Wikipedia, the free encyclopedia
Նորթհեմփթոնի պայքար (անգլ.՝ Battle of Northampton), տեղի է ունեցել 1460 թվականի հուլիսի 10-ին և համարվում է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի մի մասը։
Թվական | 1460 թվականի հուլիսի 10 |
---|---|
Մասն է | Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ |
Վայր | Նորթհեմփթոն. Նորթհեմփթոնշիր (Անգլիա) |
Արդյունք | Իորկների հաղթանակով[1] |
Հակառակորդներ | |
Իորկի | Լանկաստերներ |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
20,000-30,000 | 10,000-15,000 |
Ռազմական կորուստներ | |
Անհայտ | 300 |
Ընդհանուր կորուստներ |
Նախապատմություն
Մի քանի Իորկերի հրամանատարներ (Ռիչարդ Նեվիլը, Ուորիկների գրաֆ , և նրա հայրը՝ Ռիչարդ Նեվիլը և որդին՝ էդուարդ IV) 1459 թվականի նոյեմբերի 2-ին ժամանեցին Կալե, որտեղ ապաստան գտան հորեղբոր՝ Վիլյամ Նեվիլի մոտ։ Միևնույն ժամանակ դուքս Իոկսիռը և նրա 2-րդ որդին Էդմունդ. Գրաֆ Ռատլենդը, գտնվում էր համեմատական անվտանգության մեջ Իռլանդիայում։
1460 թվականի հունիսի 26-ին Ուորիկը, Սոլսբերին և Էդուարդը գտնվում էին Սենդվիչում 2000 ռազմիկների հետ։ Թագավոր Հենրի 4-րդ և նրա կին Մարգարիտա Անժուսկայան Կավենտրիում էին իրենց փոքր զորքով։ Ուորիկը հուլիսի 2-ին մտավ Լոնդոն իր կողմնակիցների հետ մոտ 20000 — 30000 մարդ։ Թագավորական ուժերը զբաղված էին Դելապրի աբբայության Նորտգեպտոնի հողերի վրա, որի ետևի կողմը ծածկված էր նին գետի ջրերով։ ուժերը պաշտպանում էին 10,000 — 15,000 մարդ, հիմնականում ռազմիկներ։ Լանկաստերները նույնպես ունեին դաշտային հրետանի։
Ուորիկը պատվիրակներ ուղարկեց թագավորի մոտ որպեսզի իր անունից խոսեն նրա հետ։ Լանկաստերների հրամանատար, Խամֆրի Ստաֆոռդ, դուքս Բեկինգեմ 1-ի, պատասխանիր, որ«գրաֆ Ուորիկը չպետք է գա թագավորի մոտ, իսկ եթե գա, նա պետք է մեռնի»։ Նորթհեփթոնի վրա Ուրիկի հարձակման ընթացքում, նրա մուտքը թագավորի մոտ 2 անգամ մերժվել է։ Դիրքավովելով, նա ուղերձ հղեց։ «2 ժամից ես կխոսեմ թագավորի հետ կամ կմեռնեմ»։
2 ժամից Իորկերները սկսեցին հարձակումը։ Ռազմիկները բաժանվեցին սյուների, բայց քամին ու անձրևը, փչում էին դեմքներին և կանգնեցնում նրանց։ Բախվելով Լանկաստերներին, Ուորիկը հանդիպեց վառվող նետերի տարափի, բայց անձրևը նետերը դարձրեց անօգուտ։ Իորկերները հասան Լանկաստերների աջ լանջ, ղեկավար Էդմունդ Գրեմի առաջնորդությամբ, դավաճանեցին թագավորին։ Նրա մարդիկ հանձնեցին զենքերը և միացան Ուորիկին, տալով նրան ազատ մուտք դեպի ճամբար։ Դրանից հետո ճակատամարտը տևեց 30 րոպե։ Հարձակմանը չկարողացան դիմակայել և նահանջեցին։
Գերցոգ Բեկինգեմը, Ջոն Տալբոտը, գրաֆ Շրուսբերի 2-րդը և լորդեր Էգրեմոնտը և Բոմոն մահացան, Հենրին փորձում էր փրկվել Իորկերներից։ Պաշտպանվելիս 300 այլ Լանկաստերներ մահացան ճակատամարտում։ Թագավոր Հենրի IV հանձնվեց, և նորից դարձավ Իորկերների խամաճիկը։
Գրականություն
- Haigh, Philip A. (1995). Military campaigns of the Wars of the Roses. Far Thrupp, Stroud, Gloucestershire: A. Sutton.
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.