Նոբելյան մրցանակակիրների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Նոբելյան մրցանակները (շվեդ.՝ Nobelpriset, նորվ.՝ Nobelprisen), ամենամյա մրցանակներ են, որ շնորհվում են Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի, Շվեդիայի ակադեմիայի, Կարոլինսկայի ինստիտուտի և Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր ակնառու ներդրում ունեն քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում[1]։ Դրանք ստեղծվել են Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակով, որը թելադրում է, որ մրցանակները պետք է տնօրինի Նոբելյան հիմնադրամը։ Լրացուցիչ մրցանակ՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, սահմանվել է 1968 թվականին Sveriges Riksbank-ի (Շվեդիայի կենտրոնական բանկ) կողմից՝ տնտեսագիտության ոլորտում նշանակալի ավանդի համար։ Յուրաքանչյուր մրցանակակիր՝ Նոբելյան կամ դափնեկիր, ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որը ամեն տարի որոշում է Նոբելյան հիմնադրամը Նոբելյան մրցանակները։.[2]