From Wikipedia, the free encyclopedia
Նշագեղձեր՝ լիմֆոիդ օրգաններ, որոնք տեղակայված են ըմպանում և մասնակցում են Վալդեերի ավշաէպիթելային օղի ձևավորմանը, որը կազմավորվում է մեկ լեզվային, մեկ ըմպանային, երկու փողային և երկու քմային գեղձերից։ Այս օրգանները կարևոր դեր են խաղում իմունային համակարգում։
Նշագեղձ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | իմունային համակարգ |
Foundational Model of Anatomy | 9609 |
Terminologia Anatomica 98 | A05.2.01.011 |
Նկարագրված է | Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) |
Tonsils Վիքիպահեստում |
Նշագեղձ տերմինը առավել հաճախ վերաբերում է քմային նշագեղձերին։ Գեղձերը կազմված են լիմֆոէպիթելային հյուսվածքից և տեղակայված են ըմպանի բերանային և քթային մասերում։
Մարդը ունի չորս տեսակի նշագեղձեր՝ ըմպանային, երկու փողային, երկու քմային և լեզվային[1]։
Տեսակներ | Էպիթել | Պատիճ | Կրիպտաներ | Տեղակայում |
---|---|---|---|---|
Ադենոիդ կամ ըմպանային նշիկ | Թարթիչավոր կեղծ բազմաշերտ գլանաձև էպիթել (շնչառական էպիթել) | ոչ լրիվ կապսուլավորված | փոքր ծալքավորված` նկարագրված որպես կրիպտա[2] | Ըմպանի վերին պատ |
Փողային նշիկներ | Թարթիչավոր կեղծ բազմաշերտ գլանաձև էպիթել (շնչառական էպիթել) | Ըմպանի վերին պատ | ||
Քմային նշիկներ | Չկերատինիզացվող բազմաշերտ տափակ | ոչ լրիվ կապսուլավորված | Երկար, ճյուղավորված[3] | Ըմպանի բերանային մասում՝ քմալեզվային և քմաըմպանային աղեղների արանքում |
Լեզվային նշիկ | Չկերատինիզացվող բազմաշերտ տափակ | ոչ լրիվ կապսուլավորված | Երկար, չճյուղավորված[3][4] | Լեզվի տերմինալ ակոսի հետևում |
Քմային նշագեղձերը հասնում են իրենց ամենամեծ չափերին սեռահասունացման շրջանում և դրանից հետո աստիճանաբար ենթարկվում են ատրոֆիայի։ Այնուամենայնիվ, փոքր երեխաների կոկորդի տրամագծի համեմատ նրանք ավելի մեծ են։ Մեծահասակների մոտ յուրաքանչյուր քմային նշագեղձ սովորաբար հասնում է 2,5 սմ երկարության, 2,0 սմ լայնության և 1,2 սմ հաստության[5]։
Ադենոիդը կամ ըմպանային նշագեղձը աճում է մինչև 5 տարեկան հասակը, սկսում է փոքրանալ մոտ 7 տարեկանում և այն աստիճանաբար շարունակվում է մինչև հասուն տարիք։
Նշագեղձերը իմունային համակարգի օրգաններ են, որոնք սննդի կամ ներշնչած օդի հետ օրգանիզմ անցած օտարածին պաթոգենների դեմ ձևավորում են առաջին պաշտպանական գիծը և որպես այդպիսին օգնում են իմունային համակարգին այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է օրինակ՝ սովորական մրսածությունը։ Նշագեղձերն իրենց մակերեսին ունեն հատուկ M բջիջներ (microfold cells), որոնք կլանելով պաթոգենների կողմից արտադրված անտիգենները ակտիվանում են, այնուհետև ակտիվացնում են նշագեղձի B և T լիմֆոցիտներին և խթանվում է իմունային պատասխանը[6]։ B բջիջները ակտիվանում և բազմանում են նշագեղձերի հերմինատիվ կենտրոններ կոչվող հատվածներում։ Այս հերմինատիվ կենտրոններն այն վայրերն են, որտեղ ստեղծվում են հիշողության B լիմֆոցիտները և արտադրվում են սեկրետոր IgA հակամարմիններ։
Քմային նշագեղձերը կարող են մեծանալ (ադենոտոնզիլյար հիպերպլազիա) կամ բորբոքվել (տոնզիլիտ)։ Տոնզիլիտի բուժման ամենատարածված միջոցը հակաբորբոքային դեղամիջոցներն են, ինչպիսին է իբուպրոֆենը, եթե այն ունի բակտերիալ ծագում, ապա կիրառում են հակաբիոտիկներ, օրինակ՝ ամոքսիցիլին և ազիտրոմիցին։ Վիրահատական հեռացում (տոնզիլէկտոմիա) կարող է առաջարկվել, եթե նշագեղձերը փակում են շնչուղիները, խանգարում են կուլ տալուն, կամ էլ, եթե հիվանդի մոտ տոնզիլիտը ունենում է ծանր և կրկնվող ընթացք[7]։ Մեծահասակ հիվանդների մոտ ասիմետրիկ նշագեղձերը (նաև հայտնի է որպես նշագեղձերի ասիմետրիկ հիպերտրոֆիա) կարող են լինել վիրուսով վարակման կամ ուռուցքների դեպքում, ինչպիսիք են լիմֆոման կամ թիթեղաբջջային քաղցկեղը։
Տոնզիլոլիթը (նաև հայտնի է որպես «նշագեղձի քար») նյութ է, որը կուտակվում է քմային նշագեղձի վրա։ Այն կարող է հասնել պղպեղի հատիկի չափի և ունի սպիտակ կամ կրեմի գույն։ Նրա հիմնական բաղադրամասը կալցիումն է, և այն ունի տհաճ հոտ ջրածնի սուլֆիդի, մեթիլ մերկապտանի և այլ քիմիական նյութերի պատճառով[8]։
Քմային նշագեղձի մեծացումը կարող է ազդել խոսքի վրա՝ դարձնելով այն հիպերնազալ և տալով նրան քթըմպանային անբավարարության ձայնի տեսք (երբ բերանի տարածքը լիովին անջատված չէ քթի օդային տարածությունից)[9]։ Գեր երեխաների մոտ նշագեղձերի չափը կարող է ավելի էական ազդեցություն ունենալ վերին շնչուղիների անցանելիության վրա, քան միջին քաշ ունեցողների համար[10]։
Որպես ըմպանի լորձաթաղանթի ավշային հյուսվածք, որոշ դասակարգումներում քմային նշիկները դիտարկում են, որպես լիմֆոիդ հյուսվածք՝ ասոցեացված աղիների հետ (GALT), ինչպես նաև լորձաթաղանթ ասոցեացված լիմֆոիդ հյուսվածք (MALT)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.