Նյու Ջերսի
նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Նյու Ջերսի (անգլ.՝ New Jersey), նահանգ ԱՄՆ հյուսիս արևելյան և միջին Ատլանտյան տարածաշրջանում, պաշտոնական մականունը` Այգիների նահանգ։ Այն հյուսիսից և արևելքից սահմանակցում է Նյու Յորքին, հարավում և հարավ արևելքում Ատլանտյան օվկիանոսին, արևմուտքում Փենսիլվանիային և հարավ արևմուտքում` Դելավերին։ Նյու Ջերսին տարածքով չորրորդ ամենափոքրն է ԱՄՆ-ի նահանգների մեջ, բայց բնակչությամբ` 11-րդն է, իսկ բնակչության խտությամբ` առաջինը։ Նյու Ջերսին 2014 թվականի դրությամբ բնակչության մեկ շնչին ընկնող հարստությամբ երրորդն է ԱՄՆ նահանգների մեջ[3]։
Նյու Ջերսի անգլ.՝ New Jersey | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Թրենթոն | |||||
Ամենաբարձր կետ | High Point? | |||||
ԲԾՄ | 75 մետր | |||||
Օրենսդրական մարմին | New Jersey Legislature? | |||||
Դատական մարմին | Supreme Court of New Jersey? | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 18, 1787 (3-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲9 288 994 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (11 տեղ) | |||||
Տարածք | 22 591,4 կմ² (47 տեղ) | |||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 18, 1787 թ. | |||||
Սահմանակցում է | Նյու Յորք, Փենսիլվանիա և Դելավեր | |||||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | NJ և N.J. | |||||
Փոխարինեց | Նյու Ջերսի նահանգ | |||||
ISO 3166-2 կոդ | US-NJ | |||||
Անվանված է | Նյու Ջերսի նահանգ | |||||
Մականուն | The Garden State[2] և Jersey | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 18, 1787 (3-րդ) | |||||
nj.gov(անգլ.) | ||||||
Նյու Ջերսիում տեղաբնիկները բնակվել են ավելի քան 2.800 տարի։ 17-րդ դարի սկզբին հոլանդացիները և շվեդները այստեղ հիմնեցին առաջին եվրոպական բնակավայրերը[4]։ Հետագայում տարածքին տիրեցին անգլիացիները[5]` անվանելով Նյու Ջերսի պրովինցիաի Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքի անունով[6]։ 18-րդ դարում Նյու Ջերսին դարձավ մի քանի ճակատամարտերի թատերաբեմ Ամերիկայի անկախության պատերազմի ժամանակ։
XIX դարում Նյու Ջերսիում կառուցվեցին մեծ քանակությամբ գործարաններ, որոնք օգնեցին Նյու Ջերսիին իրականացնել Արդյունաբերական հեղափոխություն։
Պաշտոնական մականունը Այգիների նահանգ