![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Milagros_Schmoll3.jpg/640px-Milagros_Schmoll3.jpg&w=640&q=50)
Նյու Յորքի նորաձևության շաբաթ
From Wikipedia, the free encyclopedia
Նյու Յորքի նորաձևության շաբաթ, ամեն տարվա փետրվարին և սեպտեմբերին անցկացվող կիսամյա միջոցառումների շարք (սովորաբար տևում է 7-9 օր), երբ համաշխարհային նորաձևության հավաքածուները ներկայացվում են գնորդներին, մամուլին և հանրությանը։ Դա չորս գլխավոր նորաձևության շաբաթներից մեկն է աշխարհում, որոնք հայտնի են մեծ քառյակ անվամբ և անցկացվում են Փարիզում, Լոնդոնում և Միլանում[1][2]։ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը ստեղծել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը 1993 թվականին, չնայած այնպիսի քաղաքներ, ինչպիսին է Լոնդոնը, արդեն օգտագործում էին իրենց քաղաքի անունը նորաձևության շաբաթ արտահայտության հետ 1980-ական թվականներից սկսած։ Նյու Յորքի նորաձևության շաբաթը հիմնված է ավելի հին իրադարձությունների շարքի վրա, որ կոչվում էր «Մամուլի շաբաթ» (անգլ.՝ «Press Week») և ստեղծվել է 1943 թվականին[3]։
Նյու Յորքի նորաձևության շաբաթ New York Fashion Week | |
---|---|
![]() | |
Տեսակ | նորաձևության շաբաթ |
Ենթաեսակ | նորաձևության շաբաթ |
Հաճախականություն | կիսամյա |
Երկիր | ![]() |
Վայր | ![]() |
Առաջինը | 1943 |
Թեմատիկա | նորաձևություն, հագուստ |
Հիմնադիր | Էլինոր Լամբերտ |
nyfw.com | |
![]() |
Այն կազմված էր մի շարք իրադարձություններից, ինչպիսիք են՝ Olympus Fashion Week New York[4], Mercedes-Benz Fashion Week New York[5] և MADE Fashion Week[6], ինչպես նաև քաղաքում անցկացվող բազմաթիվ անկախ միջոցառումներ[7]։
Նյու Յորքի նորաձևության շաբաթվա պրոդյուսերներն են՝ IMG և FTL Moda՝ համագործակցությամբ Fashion Week Online-ի[8][9][10]։
Քաղաքում կատարվող միջոցառումների օրացույցը վերահսկվում են CFDA կողմից[11] և ստացվել է օրացույցի հիմնադիր Ռութ Ֆինլիի կողմից[12]։
Նյու Յորքի նորաձևության շաբաթվա տնտեսական ազդեցությունը գնահատվել է 887 մլն դոլլար[13]։