From Wikipedia, the free encyclopedia
Նկարչի կղկղանք (իտալ.՝ Merda d'artista), կոնցեպտուալիզմի ներկայացուցիչ իտալացի գեղանկարիչ Պիեռո Մանձոնիի արվեստի ստեղծագործություն։
Նկարչի կղկղանք | |
---|---|
տեսակ | արվեստի գործ |
քանդակագործ | Պիերո Մանզոնի[1] |
տարի | 1961[1] |
բարձրություն | 4,8 սանտիմետր |
լայնություն | 6 սանտիմետր |
ստեղծման երկիր | Իտալիա |
ուղղություն | abject art?[1], Մարմնի նկարչություն[1] և կոնցեպտուալիզմ[1] |
նյութ | can?[1] և ենթդ․ human feces?[1] |
գտնվելու վայր | Museo del Novecento?[2], Museo - Fondazione Calderara?[2], Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան[2], Herning Museum of Contemporary Art?[2], Պոմպիդու կենտրոն[2], Randers Museum of Art?[2], Նոր թանգարան[2], Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2], Staatsgalerie Stuttgart?[2] և Թեյթ Մոդեռն[2] |
հավաքածու | Museo del Novecento?[2], Museo - Fondazione Calderara?[2], Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան[2], Herning Museum of Contemporary Art?[2], Պոմպիդու կենտրոն[2], Randers Museum of Art?[2], Նոր թանգարան[2], Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2] և Staatsgalerie Stuttgart?[2] |
հեղինակի կրկնօրինակներ | 90 |
կայք |
1961 թվականի մայիսին Պիռո Մանձոնին հավաքել է սեփական կղկղանքը 90 համարակալված պահածոների բանկաների մեջ, որոնցից ամեն մեկի մեջ կար 30 գրամ պարունակություն։ Այդ բանից հետո գեղանկարիչը գրել է ամեն բանկայի վրա «գեղանկարչի 100%-անոց բնական կղկղանք» իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն և վաճառել է դրանք նույն քաշի ոսկու գնով։ Ընթացիկ գինը հավասար է մոտավորապես 30 500 եվրոյի։ 2007 թվականի մայիսի 23-ին նմուշներից մեկը վաճառվել է 124 000 եվրոյով «Սոթբիս» աճուրդում[3]։
Մանձոնին վստահեցնում էր, որ իր նախագծով նա ուշադրություն է դարձնում արվեստի ստեղծագործությունների գնորդների դյուրահավատությանը։ Նա ասել է, որ «միլանյան այդ բոլոր բուրժուական խոզերին դուր է գալիս միայն կղկղանքը»[3]։
Մանձոնիի հետ աշխատած գեղանկարիչ Ագոստինո Բոնալումիի հավաստիացմամբ, բանկաների մեջ իրականում սովորական գիպս էր։ Այնուամենայնիվ, չնայած բանկաներից շատերը պայթել են, դրանց տերերից ոչ մեկը չէր հայտարարել «խաբեության» մասին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.