![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Newark-film-production.jpg/640px-Newark-film-production.jpg&w=640&q=50)
Նկարահանման շրջան
From Wikipedia, the free encyclopedia
Նկարահանման շրջանը կինոարտադրության այն փուլն է, որտեղ ֆիլմը նկարահանվում է դերասանների կամզով և շարժվող տեսախցիկներով, ի տարբերություն նախաարտադրությունից և հետարտադրությունից[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Newark-film-production.jpg/640px-Newark-film-production.jpg)
Հիմնական նկարահանումները, սովորաբար, կինոարտադրության ամենաերկարատև և ամենաթանկ փուլն է, քանի որ մեծ գումարներ են ծախսվում դերասանների, ռեժիսորի, նկարահանող խմբի և հատուկ էֆեկտների վրա։ Այդ պատճառով, այն պահանջում է ճշգրիտ ծրագրում և մանրամասն մտածված մոտեցում։ Նկարահանումների ճիշտ կազմակերպումը և պլանների ժամանակին համակարգումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել նկարահանման փուլը։ Նկարահանումների ծրագրման կարևոր մաս է համարվում ապահովել դրա անխափանությունն ու խմբի պարապուրդի բացառումը[2]։
Որպես կանոն, այն կապող օղակ է համարվում նախապատրաստական փուլի և հենց ֆիլմի մոնտաժի միջև։ Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիայում, լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը նկարահանվում են խմբով, որը կարող է ներառել մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուր աշխատակից, ինչը կախված է նկարվող նյութի մասշտաբից և բարդությունից[3]։