Նիշտադտի հաշտություն, կնքվել է Ռուսաստանի և Շվեդիայի միջև Նիշտադտ (Ֆինլանդիա) քաղաքում, 1721 թ. օգոստոսի 30-ին, Հյուսիսային պատերազմից հետո։ Պայմանագրով Ռուսաստանին անցան Լիֆլանդիան, Էստլանդիան, Ինգերմանլանդիան (Իժորյան երկիրը), Կարելիայի մի մասը, էզել, Դագո կղզիները և այլ տարածքներ Վիբորգից մինչև կուրլանդական սահմանը։ Ռուսաստանը Շվեդիային վերադարձրեց Ֆինլանդիան (որ գրավել էին ռուսական զորքերը), տվեց դրամական հատուցում, վերականգնվեց երկու երկրների առևտուրը։ Նիշտադտի հաշտությունը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր․ այն ամրապնդեց Ռուսաստանի ելքը դեպի Բալթիկ ծով, նպաստեց Ռուսաստանի արևելյան քաղաքականության աշխուժացմանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիշտադտի հաշտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 303)։ |
Նիշտադտի հաշտություն | |
---|---|
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1721 թ. օգոստոսի 30 Նիշտադտ, այժմ Ֆինլանդիա |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Ништадтский мирный договор |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.